Մշակութային Կապերի Հայկական Ընկերության շենք

Կարճ  АОКС – որ ռուսերենով է եւ նշանակում է Армянское Общество Культурных Связей.

Հավաքագրված են նյութեր, որոնք տեղադրված են եղել համացանցում եւ ՖԲ սոցիալական ցանցում:

Սամվել Մայրապետյանը ԱՕԿՍ-ի հարևանությամբ անօրինական հյուրանոց է կառուցում, – 2013-03-20, 1in.am,

«ԱՕՔՍ»-ի շենքը չի քանդվում` վերականգնվում է Լալայանց փողոցի կորցրած հատվածը – Երեքշաբթի 8 Մայիս 2012
հոդվածի առիթով մեկնաբանել եմ`

Հարգելի MediaMax -ի խմբագրություն, շատ շնորհակալ գործ եք արել, որ հետամուտ եք եղել եւ պարզաբանել եք իրավիճակը: Ուրեմն որպես ամփոփում իմ նախորդ ասածների, նույնիսկ անտեսելով շենքերի հուշարձան լինելը եւ նայելով նախագծի ներկայացված հատակագիծը, հայտնում եմ իմ մասնագիտական կարծիքը`.
1. առաջարկվող հյուրանոցի տեղադրությունը կոպիտ կերպով խախտում է Հայաստանում գործող բոլոր ճարտարապետական եւ շինարարական նորմերը`.
ա) սեյսմիկ
բ) սանիտարա-հիգենիկ, բնական օդափոխության եւ լուսավորության.
գ) հարակից շենքերի հեռավորությունների` հաշվի առնելով Լալայան-Պուշկին անկյունային շենքի դեպի բակ բացվող լուսամուտների եւ պատշգամբների առկայությունը.
2. Քաղաքաշինական առումով հյուրանոցի տվյալ տեղադրումը անբարենպաստ է շենքին անհրաժեշտ ֆունկցիոնալ սպասարկումների եւ ներքին երթեւեկությունները կազմակերպելու համար.
3. Հյուրանոցը չի ունենալու անհրաժեշտ տեսադաշտեր, քանի որ իր հիմնական ճակատը նայում է Հյուսիսային պողոտայի կառուցապատման հետնամասին:
իմ եզրակացությունն է, որ`.
1. հողահատկացում կատարող համապատասխան օղակները նման անբարենպաստ տարածք հատկացնելով “գցել” են կառուցապատողին.
2. նախագծող ճարտարապետները թերացել են իրենց մասնագիտական պարտականությունները, դրանով իսկ մեծ վնաս հասցնելով կառուցապատողին.
3. նախագիծը հաստատող համապատասխան օղակները թերացել են իրենց անմիջական պարտականությունները, մեծ վնաս հասցնելով քաղաքին եւ վտանգածին իրավիճակ են ստեղծել բնակչության համար.
Հետագայում նման դեպքերից խուսափելու համար`.
– ֆինանսապես պատժել քաղաքապետարանի եւ շինարարությունը հաստատող պատասխանատու անձանց.
– որակազրկել նախագծող ճարտարապետին.
Հարգանքներով` Արեգ Ասատրյան.
նաեւ`
Հարգելի Կարո,
դեռեւս 2007 թվականին Ձեր իսկ անմիջական մասնակցությամբ իրականացվել է Երեւանի Պատմության եւ Մշակույթի Հուշարձանների հ. ԱՇՁԲ-06/3-12-1/8 նախագիծը, որտեղ վերը նշված շենքերը կարմիր գծով առանձնացված ունեն իրենց պահպանման գոտիները (տես կցված պատկերը, որ դուրս է բերված վերցված վերոհիշյալ նախագծից): Ըստ այդ գոտիների սահմանների, հուշարձանները ունեն իրենց հատակագծային չափերը մոտ երկու անգամ գերազանցող տարածք:
1. Ի՞նչ իրավունքով է “Լոկալ Դեվելոփերզ”-ը կատարում հուշարձանին վտանգ սպառնացող շինարարական աշխատանքներ հենց հիմքերից 1 մետր հեռավորությամբ:
2. Ի՞նչ հիմունքներով է մեկ կազմակերպության կողմից շահագործվող հուշարձանին ամրացված պահպանման գոտին հատկացվում այլ մասնավոր կազմակերպությանը:
3. Եւ եթե նույնիսկ քաղաքապետարանի կողմից, առանց հաշվի առնելու նույն տարածքում գտնվող հուշարձանի պահպանման գոտին, կատարվել է անհիմն հողահատկացում, ո՞րտեղ է այն հաստատված նախագիծը, որի հիման վրա վերոհիշյալ կառուցապատողը իրավասություն է ստացել ծանր տեխնիկայով կատարելու հիմքերի փորման շինարարական աշխատանքներ, հուշարձանին անմիջապես հարող տարածքում:
4. Իսկ հիմա էլ փորձում է հանրությանը ներկայանալ բարերարի դիմակով, թե ինչքան փող է ծախսել հիմքերի ամրացման համար: Ի՞նչ է, հողահատկացումը ստանալիս, չգիտե՞ր որ պարտավորություններ է ստանձնում հուշարձանի պահպանման համար, որ քաղաքը իրենց մեծ պատիվ է արել, շնորհելով նման փառահեղ հուշարձանի կողքին հյուրանոցը կառուցելու իրավունքը:

Նկարում` գործին առընչվող հատվածը վերցված հուշարձանների պահպանման գոտիների նախագծից:577690_490255734321431_94347311_nներքեւի գծագրում պարորոշ երեւում է թե ինչպես է խախտվել հուշարձան-շենքի պահպանման գոտին: Երկու շենքերը պանրի նման դանակով կտրել են եւ նոր շենքի պատը դրել բառացիորեն 50սմ հեռավորությամբ: Իսկ ՄԿՀԸ -ի պատասխանատու Աննա Էգիբյանը մի այլ հոդվածում պնդում է որ իր տնօրինության տակ գտնվող շենքին ոչ ոք չի կպնում, կարդացեք ահա այստեղ:

0001Lalayantz-aoks
Շուռ Դաբավողը արձագանքել է`
Ժողովուրդ, ծիծաղալու հարցեր եք տալիս, հողը հատկացնող-նախագծող-հաստատողները այն մարդիկ են, որոնք կմշակեն Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագիծ, ահավասիկ.

Մշակույթի նախարարություն. Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանին որևէ վտանգ չի սպառնում, 09/05/2012, panorama.am,

Բաց նամակ` ՎՏԱՆԳՎԱԾ Է

Բաց Նամակ

ԱՕԿՍ-ն ու դրան հարակից հուշարձան-շենքերը կքանդե՞ն․ ակտիվիստները նոր փաստաթղթեր ունեն – 10 փետրվարի 2013

Այս առիթով պետք է գրվի հատուկ հոդված, որը կանդրադառնա քաղաքում նմանատիպ ճարտարապետական- քաղաքաշինական իրավիճակներին:

This entry was posted in Links. Bookmark the permalink.