Գեղեցիկ կնոջ հարցազրույցը ժամանակակից դիզայնի մասին

Սեղանին դրե՛ք կիսաքաղցր գինի կամ կոնյակ, մի քիչ չամիչ ու պոպոք, հաշտվեք այն մտքի հետ, որ 55 րոպե չեք զբաղվելու ուրիշ բանով ու նայեք այս հարցազրույցը` որ Չարլի Րոուզը ունեցել է Փոլա Անտոնելու հետ 2008թ. մայիսի 6-ին:
Հարցազրույցի առիթը MoMA-ում կազմակերպված Design and the Elastic Mind ցուցահանդեսն է:
Երկար բարակ չնկարագրելու համար թե ով է այս հմայիչ կինը, բերեմ մի հատված Վիկի-ից – Paola Antonelli is a senior curator in the Department of Architecture and Design at The Museum of Modern Art (MoMA), New York City.
… Antonelli’s goal is to promote design’s understanding role until its influence on society and on progress is fully acknowledged…

Screen Shot 2014-01-21 at 11.06.25 PM

Նրանք, որ կթոթովեն թե էս ամենը ինչ կապ ունի ճարտարապետության հետ` ասեմ, որ ամեն ինչն էլ կապ ունի ճարտարապետության հետ, հատկապես ճարտարապետների միտքը արթնացնելու եւ զարթնեցնելու համար: Համ էլ այս կինը կրթությամբ ճարտարապետ է եւ իր բոլոր դատողությունների եւ մտքերի մեջ կնկատեք ճարտարապետական հիմքը եւ մտքերի մակարդակը:

Նայեք այստեղ` Design and the Elastic Mind

This entry was posted in Links. Bookmark the permalink.