Բոլորս գիտենք որ Երեւանը, Հայաստանի մայրաքաղաքը շատ հին է` այսօրվա դրությամբ արդեն 2792 տարեկան:
Ինչպես Վիկիի էջում է նկարագրված (նայիր` http://en.wikipedia.org/wiki/Yerevan) այն աշխարհի ամենահին շարունակաբար բնակեցված քաղաքներից մեկն է: Այս փաստը հիմնավորված է առաջին հերթին Երեւանի քարե Անձնագրով, սեպագիր ուրարտական արձանագրությանբ, որի վրա նկարագրված է Երեւանի ծննդյան թիվը` 782 մ.թ.ա.: Սա իրականում շատ հազվագյուտ իրողություն է, քանի որ այն հեռավոր ժամանակներում քիչ քաղաքներ են հիմնվել այսպես` որպես մարդու կամքով թելադրված գործողության արդյունք: Եւ այդ պատճառով հին քաղաքները իրենց տարիքը ապացուցելու համար հետեւում են մի պարզ տրամաբանության` այն է քաղաքի գոյությունը ապացուցող պատմա-մշակութային շերտերի ներկայության վրա: Բնականաբար օգտագործվում են նաեւ պատմիչների հիշատակությունները, ինչպես նաեւ լեգենդները:
Օրինակ Հռոմի հիմնադրումը հիմնված է ոմն գայլուհու, երկվորյակ տղաներին կերակրելու լեգենդի վրա: Չնայած լեգենդի իրողությանը, Հռոմի ծննդյան օրը նույնպես հայտնի է ճշգրտորեն` Ապրիլի 21, 753 մ.թ.ա.: Ինչպես տեսնում եք հայերը այս հարցում առաջ են անցել Հռոմեացիներից, չնայած ընդամենը օտար գրավողների` ուրարտացիների շնորհիվ:
Եւ ահա Երեւանի անձնագիրը հայտնաբերելուց հետո ուրախացած հայերս պեղումների տվյալների հիման վերստեղծեցինք Արգիշտի Մինայիչի հիմնած ամրոց-մակետը: Կառուցեցինք նաեւ 2750 շատրվաններ քաղաքի ծնունդը փառավոր նշելու համար: Դրանից հետո էլ ոչ ոք իրավունք չուներ կասկածի տակ դնելու Երեւանի հնության փաստը:
Այստեղ մի հարց պարզ չէ, թե ինչքանով է Երեւանը որպես քաղաք գոյություն ունեցել շարունակաբար, ինչպես պնդում է Վիկիի էջը: Այս հարցը կարծես այլեւս ոչ մեկին առանձնապես չի հետաքրքրում: Դե հին ենք եւ վերջ: Օրինակներ են պե՞տք, ահա:
Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցուն վերագրվում է 7-րդ դարի սկիզբ (նայիր http://en.wikipedia.org/wiki/St._Paul_and_Peter_Church), որպես Երեւանի ամենահնագույն եկեղեցիներից մեկը:
Բա Սբ. Կաթողիկեն 13-րդ դար, մյուս եկեղեցիները, Երկնագույն Մզկիթը, Կոնդ թաղամասը, Երեւանի 19-րդ դարի սեւ շենքերը եւ այլն:
Դե ճիշտն ասած եկեղեցիների գոյությունը միայն ապացուցում է որ այստեղ մարդիկ են ապրել, որոնք տվյալ եկեղեցին են այցելել: Բայց հայերս եկեղեցի կառուցել եւ այցելել ենք որտեղ էլ որ բնակվել ենք: Այս առումով պարզ չէ թե ինչպես ենք որոշարկում Երեւան բնակավայրի քաղաք լինելը: Ի՞նչ են ասում մեր պատմաբանները Երեւանի հնագույն բնակիչների կենցաղի, նրանց ապրելաձեւի մասին, որպես քաղաքաբնակների: Դե ասենք մեզնից ավելի ջահել հռոմեացիները մեր թվարկությունից առաջ արդեն բաղնիք էին գնում եւ ուրիշ շատ վատ-վատ բաներ էին անում…
Գրում եմ ու մտածում, թե ես ինչ կեղտոտ վատ հայ եմ, տանս նստած քանդում եմ իմ հարազատ Երեւան քաղաքի տունը:
Դե լավ խոստանում եմ սրա մասին շատ չտարածվել, հատկապես օտար ազգերի ներկայությամբ:
Բայց արի ու տես հիմա էլ ուրիշ փորձանք, – այ տղա էլի ի՞նչ ա եղել: Դե այս Եվրոմիության կազմի մեջ մտնելու կապակցությամբ ստուգում են երկրի մայրաքաղաքների անձնագրերը:
Է հա, ինչ է՞, պետք է Մինայիչի սեպագիրը տանենք գլխներին տա՞նք:
– Օ ,՛տղե բիեն, տղե բիեն, դուկ լինել Մինայիցի ֆիյ, տղե բիեն:
Մէ, ատեն ժնե վու պա լե տիմբղե լե պլյու ղեսենտ: Դե լա աբլիգասիոն դե լա սիվիլիզասիոն: Նե սեղա պա ոբտենիղ վոտղ վիզա:
– Շառլ ջան, մի արի տես էս մարդը ի՞նչ ա ասում:
– Ինչ ա ասում, ասում ա 21-րդ դար չանցաք, Եվրոմիություն չմտաք: Ասում ա հիմա նոր պահանջներ են առաջադրվել: Որպեսզի համարվենք քաղաքակիրթ ազգ ու մտնենք էտ անտեր միությունը, ամենաքիչը երեք դարվա գրանցում եւ անձնագրի մեջ համապատասխան կնիքներ պետք է ունենանք:
-Չհասկացա, էդ մե՞նք չէնք քաղաքակիրթ, Տո մենակ ես վերջին տաս տարիներին ինչքան եվրոպական մակարդակի շենքեր սարքեցինք: Բա որ մեջների եվրոռեմոնտները տեսնեն, բերանները բաց կմնա:
– Ժման ֆու, սեն ալե, ալե ալե…
-Այսինքն Շառլ ջան, ոնց թե ժման ֆու…
-Ասում ա, դուք սարքելու հետ նաեւ քանդել եք, ապացույց չունեք որ վերջին երեք դարերի ընթացքում քաղաք եք եղել, միայն վերջին դարը բավարար չէ:
– Բա հիմա ինչ ենք անելու:
-Ասում է, գնացեք 18-րդ դարից, նորից հերթ կագնեք, մինչեւ որ ձեր հարցը 22-րդ դարում նորից կլսենք…
2010-05-07