Նորագույն Հայաստանի ամենամեծ համալիրը

2013 թ. փետրվարի 12-ին Ազատություն ռադիոկայանին տրված «Կառուցվում է անկախ Հայաստանի պատմության ամենամեծ վարչական համալիրը» վերնագրով հարցազրույցում այն ժամանակ դեռ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանը տեղեկացնում է Շահումյան հրապարակի վրա կառուցվող նոր վարչական համալիրի մասին: Ինչպես հիմնական լրատվական միջոցները, Ազատություն ռադիոկայանի հաղորդագրության մեջ չկա նախագիծը ներկայացնող որեւէ լուսանկար եւ ընթերցողը ստիպված է բավարարվել հեղինակի նկարագրություններով` մեծ բացվածքի, թափանցիկության հարկայնության, սպիտակ քարի եւ այլնի մասին:
Լրիվ հարցազրույցը այստեղ:

Արտաքին Գործոց Նախարարության շենքի նախագծի գլխավոր ճակատը

Արտաքին Գործոց Նախարարության շենքի նախագծի գլխավոր ճակատը

Քանի որ մեր կայքը ճարտարապետության մասին է, ես դուրս բերեցի նախագիծը ներկայացնող երկու լուսանկարներ «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց” կայքից, որպսզի ավելի լավ պատկերացում կազմվի կառուցվող շենքի մասին:

Նախագծի գեղագիտական արժեքի մասին կարծիքները թողնելով ընթերցողին, անդրադառնամ եւս մի հարցազրույցի, որ գլխավոր ճարտարապետը տվել էր դրանից ընդամենը չորս ամիս առաջ` 2012-ի նոյեմբերի 29-ին, Ա1+ ին – «Հանրապետության հրապարակը քանդելու են» կասկածելի վերնագրով տեղեկությամբ: Հիմնական նորությունը արտահայտված է հեղինակի հետեւյալ հայտարարության մեջ` -«Արտգործնախարարությունը պետք է տեղափոխվի, որովհետեւ այսօրվա շենքը չունի ծառայողական մուտք։
«Էլեմենտար պայմաններ չկան»,- ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը»: Կարդալ այստեղ:
Իսկ մեկ այլ աղբյուրից` Արմենպրեսի 2013 հունվարի 15-ի տեղեկությունից իմանում ենք որ Արտգործնախարարության շենքը դրվել է աճուրդի, չնայած նախկինում այն արդեն վաճառվել էր արգենտինահայ գործարար Էդուրդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությանը մոտ 20 ու կես միլիարդ դրամով: Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 14.2 հազար քառակուսի մետր: Այս ամենի մասին կարող եք կարդալ այստեղ:
Ինչո՞ւ եմ բերում այս բոլոր մանրամասները:
Փաստորեն Արտգործնախարարության շենքի վերջնական վաճառքի հարցը որոշվեց 2013 հունվարից հետո, իսկ պարոն Սարգսյանը փետրվարին պատմում է արդեն նախագծված շենքի շինարարության մասին: Այդպիսի համալիրի նախագծումը առնվազն մեկ տարի կպահանջեր, իսկ Սարգսյանի կայքում այն ներկայացված է որպես 2012թվականի նախագիծ:
Փաստորեն գլխավոր ճարտարապետը բոլորիցս վաղ գիտեր այս գործարքի արդյունքների մասին` կառավարությունից, եւ նույնիսկ հենց գնորդից էլ շուտ:
Էֆալլահ քո տիրո՛ջը…

This entry was posted in Articles, Notes. Bookmark the permalink.