Ժողովուրդ ջան, արդեն մեկ ամսից ավել է ինչ ստեղծվել է Սֆաթագրքի այս զարմանահրաշ բաժինը որտեղ շարունակվում են քննարկվել մարդկանց կարծիքները ամառային կինոթատրոնի քանդման քաղաքային իշխանությունների որոշման կապակցությամբ: Միեւնույն ժամանակ ձեզնից շատերը ցույց են տալիս իրենց նվիրյալ եռանդը կազմակերպելով քաղաքացիական գիտակցությունը, ի մի բերելեով մարդկանց բողոքի ձայնը, որ ենթադրվում է ի վերջո տարբեր կերպերով պետք է հասցվի իշխանություններին: Այս գորընթացը շատ կարեւոր է եւ դրական ազդեցություն ունի հասարակության տարբեր խմբերի քաղաքացիական կեցվացքի ձեւավորման համար: Բայց կարծում եմ արդեն ժամանակն է պայքարը տեղափոխել այլ հարթություն` այն է իրավական դաշտ: Ով քիչ թե շատ ծանոթ է “Հայաստանի պատմության եւ հուշարձանների պահպանության եւ օգտագործման մասին օրենքին” կարող է օգնել ինձ հաստատելու մի պարզ փաստարկ` որ մի քանի մասնագիտական խմբերի միասնական եւ ժամանակ պահանջող աշխատանքի արդյունքում կազմված ցուցակից ՉԻ ԿԱՐՈՂ ԴՈՒՐՍ ՀԱՆՎԵԼ ՈՐԵՒԷ ՀՈՒՇԱՐՁԱՆ, ՈՐԵՒԷ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻԱՆՁՆՅԱ որոշումով: Դրա համար անհրաժեշտ է առնվազն նույն մասնագիտական խմբերի եզրակացությունը որեւէ պատճառով այդ ցուցակը վերանայելու համար: Ես համարյա համոզված եմ որ հենց սա է հիմնաքարը այս խնդրի առիթով իրավական գործ հարուցելու համար: Ասում եմ համարյա, քանի որ ես ձեռքիս տակ չունեմ վերոհիշյալ օրենքը, բայց այս խմբի ակտիվիստներից յուրաքանչյուրը կարող է ընթերցել այն` կարծեմ 60-70 էջից ավել չի լինի:
Փորձեմ պարզաբանել եւ հիմնավորել ասածս: Երբ քանդելու որոշումը դեռ չկար, ոչ ոք կարծես չէր քննարկում կինոթատրոնի գոյությունը, քաղաքին խանգարելու կամ նրա հետ մի այլ բան անելու հարցը: Իսկ հիմա երբ այդ չարաբաստիկ որոշումը կայացվել է, պարզվում է շատերը կարծիք ունեն այդ կառույցի մասին: Եվ դա բնական է, քանի դեռ աշխարհում կան տարբեր մարդիկ` կլինեն տարբեր կարծիքներ: Բայց հենց դրա համար էլ Հայաստանը ունի հուշարձանների պահպանման օրենքը, որը եւ կոչված է պահպանելու եւ օգտագործելու դրանք ըստ օրենքի: Եւ շեշտեմ ոչ միայն պահպանելու այլեւ օգտագործելու: Այսինքն, այդ կառույցի տերը օրենքով պարտավորված է այն ոչ միայն պահել այլեւ օգտագործել ըստ իր նշանակության: Սա շատ կարեւոր դրույթ է: Եւ օտարման գործարքով տերը իր գլուխը ազատել է տվյալ կառույցը բարվոք վիճակում չպահելու պատասխանատվությունից: Եւ այդ հարցը սվաղելով կազմվեց ցուցակից հանելու անօրեն որոշումը: Այսինքն սա իրավական կարգավորման խնդիր է եւ պետք է լուծել իրավական դաշտում: Սա շատ կարեւոր է նաեւ նման նախադեպը ունենալու համար: Քանի դեռ չի եղել որեւիցէ դատական գործ հուշարձանների պահպահման առիթով, այդ օրենքը ոչինչ չի կարող պահպանել: Վառ ապացույցը “Պահպանվում է պետության կողմից” արդեն ժանգոտած ցուցատախտակներն են:
Սիրելի հայրենակիցներ, բացելով այս նոր հարցադրումը “New Topic” հայցում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, հատկապես այդ կարգի խնդրիի հետ առընչվող մասնագետների` իրավաբանների եւ իրավագետների: Հակառակ դեպքում կարելի Հուշարձանների պահպանման վերոհիշյալ օրենքը անվավեր հայտարարել…