Գմբեթի եւ Հյուսիսայինից բացվող տեսադաշտի մասին

Առաջարկվող հյուրանոցի, գմբեթի, Հյուսիսային պողոտայի եւ Աշոտ Ալեքսանյանի կարծիքի մասին: Տեղադրված նկար-հատակագիծը վերցված է կենտրոնի կառուցապատումների մասին ռեկլամող համացանցային կայքէջերից: Որդանման շենքը իմ տվյալներով նախագծել է Աշոտ Ալեքսանյանը (խնդրում եմ ուղեք եթե սխալվում եմ): Ինչպես տեսնում եք այն մխրճվում է Հյուսիսային պողոտայի դեպի գմբեթը բացվող տեսադաշտի մեջ եւ փակելու է այն: Սրանք մասնագետներ են, որ դատում են քաղաքաշինության մասին: Այո, շատ ճիշտ է պարոն Ալեքսանյան, հյուրանոցը մետրոյին չի խանգարի` մետրոն 50 մետր գետնի տակ է գտնվում, բայց առաջարկվող 7-8 հարկանի շենքը իր բարձրությամբ կանցնի կառավարության շենքի Նալբանդյանի երկայնքով ձգվող թեւի քիվից եւ կսկսի մրցել նույն հեղինակի կողմից նախագծված գմբեթի հետ: Հաշվեք ինքներդ` 1-ին հարկ 5մ. + 7 x 3.3մ. + 2-3մ (տանիք) = 31մ.: Համարյա հիմիկվա ժամացույցով աշտարակի բարձրությունը: Հալալ ա, հալալ: Հեսա մի երկու ազատ տեղ էլ ես կգտնեմ էս սարքարարների համար…

This entry was posted in Discussion and tagged , . Bookmark the permalink.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.