Category Archives: Notes

Personnal notes, ideas, that important to gather

Բաց նամակ Կաթողիկոսին

Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Օրհնիր Վեհափառ Տէր, Երջանիկ եմ, որ պատիվ և բախտ եմ ունեցել ժամանակին մասնակցելու “Զորավոր” եկեղեցու 
բարեկարգման և կառուցապատման նախագծի հողահատկացման համար որոշում 
պատրաստելուն: Դա այն ժամանակներն էին, երբ բաժինը, որ գլխավորում էի, … Continue reading

Posted in Notes | 1 Comment

Եկեղեցին որպես տուն

Նյու-Յորք Թայմսում 2014, հունիսի 4-ին տպագրված այս հոդվածը որ վերնագրված է «Եւ լույսն էր այնտեղ» պատմում է հոլանդացի միջին տարիքի զույգի մասին, որը երկար փնտրումներից հետո գնել է 1928 թվին կառուցված եւ լքված մի եկեղեցի, այն որպես տուն վերակառուցելու – … Continue reading

Posted in Links, Notes | Leave a comment

Ազգայինի մասին կամ որպես շարունակություն

Երկու օր առաջ` 2014 հունիսի 1-ին դրեցի “Ճարտարապետության վերջը” նոթը եւ ինձ շատ հարգելի կոլեգաներս իրենց կարծիքներով արձագանքեցին “ՖԲ” կոչվող սֆաթագրքում: Այնտեղ Արսեն Կարապետյանը եւ Սարհատ Պետրոսյանը անդրադարձան “ազգային” եզրույթին: Իսկ երեկ աչքովս էր ընկել “Իմ Երեւան” կայքում (զարմանալի է, … Continue reading

Posted in Discussion, Notes | Tagged | Leave a comment

Ճարտարապետության վե՞րջը

“Ֆինանսական ժամանակ” (Financial Times) հանդեսի Մայիսի 30-ի համարում ոմն Էդվին Հեթքոթ վերոհիշյալ վերնագրով հոդվածում քննարկում է Վենետիկում կայանալիք Ճարտարապետության 14 -րդ Բիենալեում առաջադրվող եւ արծածվող հարցերը: Դրանք հիմնականում առաջ են քաշվել բիենալեի համակարգող Ռեմ Կուլհասի կողմից: Խորհուրդ տալիս կարդալ հոդվածը ամբողջությամբ: Այստեղ ուզում եմ մեջ … Continue reading

Posted in Notes | Leave a comment

Նորագույն Հայաստանի ամենամեծ համալիրը

2013 թ. փետրվարի 12-ին Ազատություն ռադիոկայանին տրված «Կառուցվում է անկախ Հայաստանի պատմության ամենամեծ վարչական համալիրը» վերնագրով հարցազրույցում այն ժամանակ դեռ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանը տեղեկացնում է Շահումյան հրապարակի վրա կառուցվող նոր վարչական համալիրի մասին: Ինչպես հիմնական լրատվական միջոցները, … Continue reading

Posted in Articles, Notes | Leave a comment

Ճարտարապետական աշխարհը փոքր ա…

Դիլլեր, Սկոֆիդիո + Ռենֆրո եւ Թոդ Ուիլյամս Բիլլի Ծիեն ճարտարապետական ֆիրմաները հայտնվել են Վանկուվերի Արվեստի թանգարանի նոր մասնաշենքի նախագծի համար հայտարարված մրցույթի 5 ֆինալիստների շարքում, կարդալ այստեղ: Իրերի բերումով թե կյանքի հեգնանքով այս երկու ամուսին-ճարտարապետների (Էլիզաբեթ Դիլլերը եւ Ռիկարդո Սկոֆիդիոն … Continue reading

Posted in Links, Notes | Leave a comment

Ֆիլիփ Ջոնսոնի հեղինակած Պավիլիոնը

Some say the Pavilion is iconic; others call it an eyesore. Ruth Fremson/The New York Times Նյու Յորք Թայմսի հոդվածը նվիրված է, Նյու-Յորքի “Ֆլաշինգ Միդոու Կորոնա” այգում մոռացության մատնված մի կառույցի պահպանման, վերակենդանացման կամ քանդելու մասին: Կառույցի հեղինակն է Ֆիլիփ … Continue reading

Posted in Links, Notes | Leave a comment

Մկրտիչ Մինասյանը օրենքի կիրառության մասին

Ճարտարապետ. Օրենքը պետք է աշխատի` անկախ նրանից ում է պատժելու` սովորական քաղաքացու, թե օլիգարխի: կարդալ այստեղ` http://www.panorama.am/am/society/2013/12/12/m-minasyan/ Կարծես թե այս մտքին հակառակվելու առիթ չկա, պարզից էլ պարզ սկզբունք է օրենքի գերակայության մասին: Խնդիրն այն է, որ հայտնի չէ թե որ օրենքների … Continue reading

Posted in Notes | Leave a comment

Կրկին քաղաքաշինության մասին

hraparak.am -ում կարդացի “Առաջինը քանդելու են Նարեկ Սարգսյանի կառուցած շենքերը” հոդվածը, որի հեղինակն է Paris-Est Créteil համալսարանի քաղաքաշինության դասախոս Մարիամ Խաչատրյանը (կարդալ այստեղ): Հոդվածից կարելի է դատել, որ հեղինակը տեղյակ է Հայաստանի քաղաքաշինության ասպարեզում տեղի ունեցող ե’ւ անցյալի ե’ւ ներկայի անցուդարձից, նաեւ … Continue reading

Posted in Notes | Leave a comment

Քանդել, թէ չքանդել… Այս է խնդիրը

Ճարտարապետական նորություններ տրամադրող աղբյուրներից մեկում` Archdaily.com, ընկերոջս հղումով կարդացի Նյու-Յորքի հիսուննականներին կառուցված մի շարք երկնաքերերի քանդման եւ դրանց տեղում ավելի էներգապես էֆեկտիվ շենքեր կառուցելու առաջարկի մասին: Խոսքը գնում է Մոդեռնիզմի կանոններով, ապակուց եւ պողպատից կառուցված բազմաթիվ շենքերի մասին, որոնք որպես ճարտարապետական նմուշներ … Continue reading

Posted in Notes | Leave a comment