Ազգայինի մասին կամ որպես շարունակություն

Երկու օր առաջ` 2014 հունիսի 1-ին դրեցի “Ճարտարապետության վերջը” նոթը եւ ինձ շատ հարգելի կոլեգաներս իրենց կարծիքներով արձագանքեցին “ՖԲ” կոչվող սֆաթագրքում: Այնտեղ Արսեն Կարապետյանը եւ Սարհատ Պետրոսյանը անդրադարձան “ազգային” եզրույթին: Իսկ երեկ աչքովս էր ընկել “Իմ Երեւան” կայքում (զարմանալի է, փաստորեն կայքիս ադաշն ա), 2013, հոկտեմբերի 18-ին տպագրված “12-րդ մայրաքաղաքի ճարտարապետը” (հեղինակ` Եդուարդ Այանյան) հոդվածը` […]

Կարդալ ամբողջությամբ →

Ճարտարապետության վե՞րջը

“Ֆինանսական ժամանակ” (Financial Times) հանդեսի Մայիսի 30-ի համարում ոմն Էդվին Հեթքոթ վերոհիշյալ վերնագրով հոդվածում քննարկում է Վենետիկում կայանալիք Ճարտարապետության 14 -րդ Բիենալեում առաջադրվող եւ արծածվող հարցերը: Դրանք հիմնականում առաջ են քաշվել բիենալեի համակարգող Ռեմ Կուլհասի կողմից: Խորհուրդ տալիս կարդալ հոդվածը ամբողջությամբ: Այստեղ ուզում եմ մեջ բերել միայն վերջին երկու նախադասությունը, որ կարծես ամփոփում է տերմինաբանական անվերջ քննարկումները` – ճարտարապետությունը մարսեց […]

Կարդալ ամբողջությամբ →

Նորագույն Հայաստանի ամենամեծ համալիրը

2013 թ. փետրվարի 12-ին Ազատություն ռադիոկայանին տրված «Կառուցվում է անկախ Հայաստանի պատմության ամենամեծ վարչական համալիրը» վերնագրով հարցազրույցում այն ժամանակ դեռ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանը տեղեկացնում է Շահումյան հրապարակի վրա կառուցվող նոր վարչական համալիրի մասին: Ինչպես հիմնական լրատվական միջոցները, Ազատություն ռադիոկայանի հաղորդագրության մեջ չկա նախագիծը ներկայացնող որեւէ լուսանկար եւ ընթերցողը ստիպված է բավարարվել հեղինակի […]

Կարդալ ամբողջությամբ →

Ճարտարապետական աշխարհը փոքր ա…

Դիլլեր, Սկոֆիդիո + Ռենֆրո եւ Թոդ Ուիլյամս Բիլլի Ծիեն ճարտարապետական ֆիրմաները հայտնվել են Վանկուվերի Արվեստի թանգարանի նոր մասնաշենքի նախագծի համար հայտարարված մրցույթի 5 ֆինալիստների շարքում, կարդալ այստեղ: Իրերի բերումով թե կյանքի հեգնանքով այս երկու ամուսին-ճարտարապետների (Էլիզաբեթ Դիլլերը եւ Ռիկարդո Սկոֆիդիոն ամուսիններ են, ինչպես տիկին Ծիենը եւ Ուիլյամսը) մասնագիտական ուղիները առաջին անգամ հատվեցին այս տարի հունվարին, […]

Կարդալ ամբողջությամբ →

Գեւորգ Բալյանի մեկնաբանությունը

Գեւորգ Բալյանը ՖԲ-ում մեկնաբանել է Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի Հուշարձանների պահպանության օրենքի մեջ ավելացման առիթով արված հայտարարության մասին: Հղումը` այստեղ Քանի որ վստահ չեմ թե մոտակա հեռակայում տեքստը հնարավոր կլինի դուրս բերել ՖԲ-ից` ես այն ամբողջությամբ տեղադրել եմ այստեղ, քանի որ համարում եմ թեւ զգացմունքային, բայց բանիմաց ձեւակերպում: «Ճարտարապետական կառույցը , եթե ճանաչվել և […]

Կարդալ ամբողջությամբ →

Ֆիլիփ Ջոնսոնի հեղինակած Պավիլիոնը

Some say the Pavilion is iconic; others call it an eyesore. Ruth Fremson/The New York Times Նյու Յորք Թայմսի հոդվածը նվիրված է, Նյու-Յորքի “Ֆլաշինգ Միդոու Կորոնա” այգում մոռացության մատնված մի կառույցի պահպանման, վերակենդանացման կամ քանդելու մասին: Կառույցի հեղինակն է Ֆիլիփ Ջոնսոնը (Philip Johnson). կառուցվել է 1964 թվին, համաշխարհային ցուցահանդեսի համար, որպես Նյու-Յորք նահանգի Պավիլիոն: Հոդվածը […]

Կարդալ ամբողջությամբ →

Գեղեցիկ կնոջ հարցազրույցը ժամանակակից դիզայնի մասին

Սեղանին դրե՛ք կիսաքաղցր գինի կամ կոնյակ, մի քիչ չամիչ ու պոպոք, հաշտվեք այն մտքի հետ, որ 55 րոպե չեք զբաղվելու ուրիշ բանով ու նայեք այս հարցազրույցը` որ Չարլի Րոուզը ունեցել է Փոլա Անտոնելու հետ 2008թ. մայիսի 6-ին: Հարցազրույցի առիթը MoMA-ում կազմակերպված Design and the Elastic Mind ցուցահանդեսն է: Երկար բարակ չնկարագրելու համար թե ով է […]

Կարդալ ամբողջությամբ →

Մկրտիչ Մինասյանը օրենքի կիրառության մասին

Ճարտարապետ. Օրենքը պետք է աշխատի` անկախ նրանից ում է պատժելու` սովորական քաղաքացու, թե օլիգարխի: կարդալ այստեղ` http://www.panorama.am/am/society/2013/12/12/m-minasyan/ Կարծես թե այս մտքին հակառակվելու առիթ չկա, պարզից էլ պարզ սկզբունք է օրենքի գերակայության մասին: Խնդիրն այն է, որ հայտնի չէ թե որ օրենքների մասին է խոսքը: “Պատժող” օրենքների համակարգը Հայաստանում հիմնականում կառուցված է քրեական օրենսգրքի վրա: Ինչպես ցույց […]

Կարդալ ամբողջությամբ →

Ճարտարապետի կայացման խնդիրները. Գարեգին Եղոյան

Գարեգին Եղոյանը մի քանի կարեւոր հարցեր է բարձրացնում` 1. միջազգային ճարտարապետական հանրությանը ինտեգրվելու 2. պետության կարգավիճակի անմիջական ազդեցությունը ներկայիս ճարտարապետության որակի վրա 3. Թամանյանի ժառանգության դերը արդի ժամանակներում 4. միջավայրի բազմաշերտության կարեւորությունը քաղաքային միջավայր ձեւավորելու համար դիտել այստեղ` http://boon.am/architecture-2/

Կարդալ ամբողջությամբ →

Памятник Ленину – (не)живая история

http://www.mediamax.am/ru/news/yerevan-XX-century/6339/ Вторник 27 Ноябрь 2012 Решение о снятии памятника было принято 28 марта сессией Ереванского городского Совета. Народные депутаты лишь при двух “против” и четырех воздержавшихся поручили исполкому горсовета “до 22 апреля 1991 года завершить работы по демонтажу памятника”. Одним из воздержавшихся был председатель горсовета член руководства правящего в республике Армянского общенационального движения А.Галстян. Тогда […]

Կարդալ ամբողջությամբ →