EMINENT DOMAIN – ԳԵՐԱԿԱ ՇԱՀ

Պետրոս Ղազարյանի հունվարի 29-ի «Հայկական ուրբաթ» բանավեճի ընթացքում Կարեն Բալյանը զարմանալիորեն վատատեղյակ էր այն մեխանիզմի անվան մասին, որի շնորհիվ արդեն 14 տարի է Հայաստանի իշխանությունները կիրառում են իր քաղաքացիների սեփականությունը խլելու եւ խոշոր կառուցապատողի հանձնելու համար:
Սա շատ կարեւոր իրավաբանական գործառույթ է մասնավոր սեփականության եւ պետության հաբերությունները կարգավորելու համար:
Այս տերմինի մասին առաջին անգամ հանդիպեցի երբ պատրաստվում էի ճարտարապետական քննություններին` Ամերիկայում լիցենզավորված ճարտարապետ դառնալու համար: Այդտեղ շատ հպանցիկ ասվում էր, որ նման իրավունքը կիրառվել է 19-րդ դարի վերջերին եւ 20- սկզբներին, բայց հիմա պետությունը խուսափում է մտնել նման ծախսաշատ դատավարությունների մեջ եւ աշխատում է քաղաքաշինական խնդրի այլ լուծումներ գտնել:
Վիքիփեդիան բացատրում է այսպես
Eminent Domain – 1. the right of a government or its agent to expropriate private property for public use, with payment of compensation.
Որ կնշանակի` փոխհատուցման միջոցով մասնավոր սեփականությունը օտարելու պետության կամ իր ներկայացուցչի իրավունքը, այն  հանրային կարիքների կիրառության համար:

Հիմա հարց է առաջանում, իսկ այդ ինչ հանրային կարիքների կիրառության մասին է խոսքը ու կարճ փնտրումներից հետո Ամերիկայի արդարադատության բաժնի կայքում գտա այս հոդվածը:

Երկար ձեր գլուխը չեմ ցավացնի, ում հետաքրքիր է ինքներդ կարող եք կարդալ, բայց շեշտեմ ամենակարեւորը:
բոլոր նկարագրված օրինակներում, կրկնում եմ ԲՈԼՈՐ` մասնավոր հողատարածքները ձեռք են բերվել պետության կողմից եւ կիրառվել են ՄԻԱՅՆ պետական կարիքների համար, երբեք մասնավոր կառուցապատողի:
Բերեմ մի քանի ծիծաղելի օրինակներ, որ լրիվ համոզվեք թե ինչքան ապուշ են ամերակացիները եւ ինչքան ձեռնահաս հայ իշխանավորները`
հողատարածքներ են ձեռք բերվել Gettysburg Railroad Company երկաթուղային ձեռնարկությունից ապագա սերունդների համար բնական գեղեցկություն եւ պատմական հետաքրքրություն ներկայացնող տարածքները որպես այգիներ եւ բաց տարածություններ ստեղծելու նպատակով:

Rock Creek այգին

Rock Creek ազգային այգին

Առանձնակի օրինակ է 1890թ. ի Վաշինգտոն քաղաքի հարակից տարածքները որպես քաղաքացիների համար Rock Creek National Park հանրային այգի ստեղծելու վարույթը: Մոտ 100 տարի անց այդ այգու տարածքը երկու անգամ գերազանցում է Նյու Յորքի հայտնի Սենթրալ Փարկին (Central Park).
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հիմնական գործերը եղել են զինամթերքի գործարանների եւ պետական շինություններ կառուցելու համար ձեռք բերվող տարածքները:
Իսկ ավելի ուշ 1970-80 ական թվականներին հայտնի գործերից է Ֆլորիդայում Big Cypress National Preserve եւ Կալիֆորնայում Redwood National Forest կանաչ գոտիների ստեղծումն ու ընդլայնումը:

2000-ականներին հնարված «Գերակա Շահ» իրավաբանական տերմինը իր խոր արմատներն է գցել Հայաստանի իրականության մեջ եւ բացառապես կիրառվում է օլիգարխիայի շահերը իրականացնելու համար:

Մեծ ցավ է որ շատ հարգված ճարտարապետներ հանգիստ պաշտպանում են «Գերական Շահ» գործառույթը իրենց քաղաքաշինական եւ ճարտարապետական նախագծերը իրականացնելու համար առանց գիտակցելու որ դա իրենց մասնագիտական տկարության եւ ամբիցիաների արդյունքն է ոչ թե հանրային շահին ծառայելու ձգտումը:

This entry was posted in Links, Notes. Bookmark the permalink.