Բարսելոն
Չնայած այս կայքը մտածված էր ճարտարապետական հանրույթին հրավիրել տարբեր հարցեր քննարկելու համար, բայց իրականում վերածվեց անձնական բլոգի:
Ու, չնայած խուսափում եմ անձս ներկայացնող նյութեր քննարկել, բայց նախորդ նոթս մի քիչ անձնական ստացվեց: Նույն ոգով էլ ուզում եմ շարունակել այսօր` ներկայացնել իմ տպավորությունները այդ քաղաքի մասին: Բարսելոնը իրականում շատ ընդգրկուն թեմա ա, այսօր ուզում եմ խոսել քաղաքային մշակույթի երկու կողմերի մասին:
Դռները եւ դարպասները քաղաքում
Ինձ շատ գրավեց իսպանացիների հատուկ սերը որով այդ քաղաքում վերաբերվում են դռներին եւ դարպասներին: Ու սա մի քանի դարվա տրադիցիա ունի: Սա ուզում եմ նշել, որ փարատեմ այն կարծիքը թե այսպես կոչված բարսելոնյան ոճը առընչվում է զուտ Գաուդիի կողմից ստեղծված ճարտարապետությանը:
Նախ նորի եւ հնի կապը ըստ ինձ:
Լավ միանգամից դնեմ լուսանկարներիս ալբոմը` «ավելի լավ ա մի անգամ տեսնել քան թե հարյուր անգամ լսել» սկզբունքով:
Վերջին լուսանկարում Գաուդիի այսպես կոչված Sliding / pocket doors որ պահվում է իրենց պետական թանգարանում:
Պատշգամբները քաղաքում
Սկսեմ սրանով`
Ոճեր, հին ու ավելի հին
Ու վերջացնեմ սրանով