Գեւորգ Բալյանի մեկնաբանությունը

Գեւորգ Բալյանը ՖԲ-ում մեկնաբանել է Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի Հուշարձանների պահպանության օրենքի մեջ ավելացման առիթով արված հայտարարության մասին:

Հղումը` այստեղ

Քանի որ վստահ չեմ թե մոտակա հեռակայում տեքստը հնարավոր կլինի դուրս բերել ՖԲ-ից` ես այն ամբողջությամբ տեղադրել եմ այստեղ, քանի որ համարում եմ թեւ զգացմունքային, բայց բանիմաց ձեւակերպում:

«Ճարտարապետական կառույցը , եթե ճանաչվել և ընդունվել է մասնագետների կողմից ,որպես տվյալ պետության ճարտարապետական ՀՈՒՇԱՐՁԱՆ , նշանակում է տվյալ շենքը իր ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՏԱՀԱՂԱՑՄԱՄԲ , կոմպոզիցիոն լուծումներով , շինարարական արվեստի անթերի մակարդակով կառուցված , իդեալական և բարձրարժեք . ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀՈՐԻՆՎԱԾՔ Է:,

Շենքը ստանալով «ՀՈՒՇԱՐՁԱՆ» տիտղոսը, նշանակում է այն արտահայտում է տվյալ ազգի մշակույթի մակարդակը և դառնում է տվյալ պետության և ազգային մշակույթի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Իսկ եթե տվյալ ստեղծագործության նմանը չկա ամբողջ աշխարհում , այն ավտոմատորեն դասվում է որպես համաշխարհային նշանակություն ունեցող կառույց կամ անգամ ՀՐԱՇԱԼԻՔ:

Այս ամենը տարածվում է , ոչ միայն ճարտարապետական կոթողներին, այլ նաև Նկարչական կտավներին, երաժշտական ստեղծագործություններին , քանդակագործությանը և վերջապես մշակույթի բոլոր ոլորտներում ստեղծված բարձրարժեք արվեստի գործերին:

Դիտելով այս տեսահոլովակը , և վերլուծելով այն, ցավով կարող եմ ասել , որ ՀՀ ներկայիս կառավարությունը , և նրա մեջ մտած ՀՀ մշակույթային նախարարությունը ,ոչ միայն չի հասկանում ազգային մշակույթի արժեքները այլ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ ԲԱՐԲԱՐՈՍԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ և ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ՕԼԻԳԱՐԽԻԿ ԿԼԱՆԻՆ, ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՐԱՆՑ ԻՆՔՆԱԿԱՄ, ՀԱՆՑԱՎՈՐ ՄՏԱՀԱՂԱՑՈՒՄՆԵՐԸ և ՆԱԽԱԳԾԵՐԸ:

Բացի դրանից ՀՀ կառավարությունը չի հասկացել նաև կապիտալիստական կառավարման բանաձևերի ամենատարրական օրենքներն ու հարաբերությունները: Օրինակ, որ չի կարելի պետական և ազգային նշանակություն ունեցող հուշարձան- կառույցները հանձնել , նվիրել և կամ վաճառել , գավառական մտածողություն ունեցող անձանց և օժանդակել նրանց ցանկացած քմահաճույքները հուշարձանի տեսքի ՓՈՓՈԽՄԱՆ , ՆՐԱ ԾԱՎԱԼԱՏԱՐԱԾԱԿԱՆ ԿՈՄՊՈԶԻՑԻԶՅԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՆ, ՄԻՆՋԵՎ ԱՆԳԱՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԼՐԻՎ ԲՆԱՋՆՋՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ:

Դրա վառ օրինակներն են Երևանի կենտրոնից բնաջնջված բազմաթիվ բնակելի շենքերն ու կառույցները, Հանրապետության հրապարակի Լենինի արձանի պատվանդանը, Սևան հյուրանոցի և Երիտասարդական պալատի կառույցները, համաշխարհային ճարտարապետական մտքի լավագույն ստեղծագործությունների շարքին պատկանող Ծածկած շուկայի կառույցը :Հերթի են կանգնած« Զվարթնոց» օդանավակայանի շենքը և շատ ու շատ ուրիշ կառույցներ, որոնք դեռ հայտնի չեն հանրությանը:

Այտեղից էլ կարելի է անել տրամաբանական հետևություն , որ նման արժեքների սպասարկումը, պահպանությունը և կամ անձեռնամխելիությունը պիտի ապահովվի տվյալ պետության կողմից, և օրենքի խստագույն ուժով պետք է պատժվեն այն ոտնձգությունները .և փոփոխությունները, ակնառու վանդալիզմը որոնք արվում են երկրի մշակույթի ցանկացած ստեղծագործության նկատմամբ:

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օրենքի N2338 կետում վերջերս, ՀՀ կառավարությունը 2014 թ հունվարի 23 որոշմամբ կատարել է հետևյալ լրացումները ՝

ա) « ՏԵՂԱՓՈԽՄԱՆ » բառից հետո լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ» բառը որոշման հավելվածքում: Այսինքն օրենքը ,ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ,թույլ է տալիս , որ հուշարձանը ոչ միայն տեղափոխվի, այլ նաև կրի ցանկացած փոփոխություն:……Ես կողմ եմ ճարտարապետ ՝Սաշուր Քալաշյանի կարծիքի հետ , այն մասին ,որ վերը նշված ավելացումները, կապված հուշարձանների հետ, արված է նրա համար, որ մինչև այսօր կատարված այլանդակությունները օրենքով քողարկվի և ԱՅՍՈՒՀԵՏԵՎ տրվի ՕՐԻՆԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԱՊԱԿԱՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՈԹՈՂՆԵՐԸ՝

Աշխարհում չկա մի պետական համակարք, որը նման եղեռն կագմակերպի իր իսկ սեփական մշակույթի օբյեկտների նկատմամբ:
Ապշած եմ մնացել Ճարտարապետների միության նախագահի պատասխանից, որը բառացիորեն ասում է, այսպես « կարծում եմ , որ էս փոփոխել բառը մտել է նրա համար , որպեսզի կարողանան հսկողության մեջ վերցնեն հուշարձանը, որ մեկը չասի, որ ես ընդամենը ինչ՞ եմ անում որ, փոփոխություն եմ անում, էտ բառն էլ գրած չի և ես ձեզ պարտավոր չեմ բերեմ և ցույց տամ իմ փոփոխությունները::

Հետո ավելացնում է, թվում ա, որ փոփոխություն բառը, մեջը վտանգ ունի, բայց եթե մենք էտ ամբողջ օրենքը ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՊԱՀՊԱՆԵՆՔ, ինձ թվում ա, որ էտքան վտանգավոր բառ չի»

Իսկ ՀՀ մշակույթի փոխնախարարը՝մասնագիտությամբ ճարտարապետ, վստահեցնում է, որ օրենքի այդ փոփոխությունը մինչև այսօր թույլ տրված անօրինությանը կանխելուն է միտված…և հետո կարդում է բառերի մի շարասյուն, դժվար է կոմպլեկտավորել միմյանց հետ միտքը հասկանալու համար….

:Իմ, հայոց լեզվի գիտելիքները, չկարողացան ըմբռնել ասվածի շարահյուսական միտքը :
Մեծահարգո Պր Մինասյան , եթե դուք չէք տեսնում ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ բառի մեջ որևէ վտանգ, դա չի նշանակում որ այն գոյություն չունի:

Իմ կարծիքով փոփոխություն բառը ինքնին շատ ճկուն և խորամանկ բառ է տվյալ օրենքի մեջ օգտագործելու համար : Բառը իր կեծավոր երանգով ունի մեծ քանդող և աղավաղող ուժ, օրենքը տվյալ կետում շրջանցելու կամ չկատարելու համար:և ունի մեծ պոտենցիալ, իրավաբանական խաղեր տալու համար, ամեն դեպքում շատ հարմար զենք է հուշարձանը ոչնչացողներին պաշտպանելու համար:

Չզարմանաք , եթե մի օր տեսնեք, որ աճուրդի են հանված հայ արվեստի մյուս ժանրերին պատկանող գլուխգործոցները , թանգարանային արժեք ունեցող կտավները, մոնումենտալ արձանները -կամ օպերաների կամ բալետների օրիգինալ պարտիտուրաներըև կիռարական արվեստի բացառիկ ստեղծագործությունները:

Օրինակ Մարտիրոս Սարյանի պեյզաժների վրա ավելացված են ծառեր ու ծաղիկներ: Մինասի աննման կտավների Ջաջուռի տները տանիքապատված են ժամանակակից արևային էնէրգիան կլանող էլէկտրական մարտկոցներով: Կամ Կոմիտասի Անտունին կատարվում է արմենչիկյան մեկնաբանությամբ, և մի օր էլ կտեսնեք , որ Սասունցի Դավթի արձանը գնել է ինչ որ մի օլիգարխ իր թոռան համար և որոշել է , որ ձին պիտի լինի էք և արձանից հեռացրել են որձ ձիու սեռը բացահայտող տարբերիչ նշանները, որովհետև արձանի այժմյան տերը այդպես է նպատակահարմար գտել…..

Արվեստի ստեղծագործության փոփոխություններ կատարվում են միայն երաժշտության մեջ այն էլ միայն մատուցման նոր ժանրերով կամ ձևերով : Օրինակ ջազային իմպրովիզացիաները , սիմֆո- ջազային ստեղծագործությունները , Ռոդիոն Շեդրինի Կառմեն սյուիտը , որը ներկայացվեց բալետի ձևով , կամ Գլազունովի Շոպենիանան , հիմքը հանդիսանում է Շոպենի Նոկտյուրները , անգամ Ռափը կարող է օգտվել կլասիկ , ջազային կամ ցանկացած որևէ մի ուրիշ ժանրի երաժշտական ստեղծագործություններից, մեկնաբանելով իր ոճի մեջ:

Իսկ ճարտարապետական հուշարձանների մեջ նման միջամտությունը հավասար է և կդիտվի որպես միտումնավոր վանդալիզմ:

Ամերիկացի նշանավոր ճարտարապետ Ֆրանկ Լլոյդ Ռայթի տներից մեկը ՝Freeman House -ը ,որը պատկանում էր Ֆրիման ընտանիքին, կտակով նվիրատրված է Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի ճարտարապետական բաժնին, գտնվում էր, և հիմա էլ է շատ վատ վիճակում Քայքայված են բետոնե բլոկները, տանիքը կաթոցներ ուներ, փայտյա հատակները ամբողջովին քայքայված էին :Առաջարկված էր մրցույթ շենքի վերականգման շինարարական աշխատանքների համար: Այնպես ստացվեց, որ միջհարկային ծածկի , տանիքի և հատակի վերանորոգման մեր առաջարկը ընդունվեց : Եվ ես հետևում էի այդ ամբողջ վերականգման պրոցեսին , ինձ համար անգամ շատ զարմանալի էր, թե ինչպես և ինչպիսի ստերիլ մաքրությամբ և մաթեմատիկական ճշկրտությամբ էին կատարվում լրիվ անպիտան բետոնե բլոկների համարակալումը , փաթեթավորումը , տեղափոխումն ու պահեստավորումը…….:Պատկերացնում եմ. թե գրեթե միևնույն ժամանակ , երկրի արևելյան կիսագնդում , աշխարհագրական համարյա նույն լայնության վրա ինչպես էին քանդվում ու անհետացվում ՀՀ ազգային մշակույթի հուշարձաններն ու կոթողները: Ամփոփելով միտքս կարող եմ ասել, որ ինչ վտանգ կարող է առաջացնել այդ մի հատիկ ՓՈՓՈԽԵԼ բառը ՀՀ հուշարձանների ճակատագրի հետ, ներկայիս կառավարության կառավարական տակտիկայի ներքո:»

Իսկ Սամուելյանի հայտարաությունը այստեղ

This entry was posted in Discussion, Links. Bookmark the permalink.