Ճարտարապետական աշխարհը փոքր ա…

Դիլլեր, Սկոֆիդիո + Ռենֆրո եւ Թոդ Ուիլյամս Բիլլի Ծիեն ճարտարապետական ֆիրմաները հայտնվել են Վանկուվերի Արվեստի թանգարանի նոր մասնաշենքի նախագծի համար հայտարարված մրցույթի 5 ֆինալիստների շարքում, կարդալ այստեղ:

Իրերի բերումով թե կյանքի հեգնանքով այս երկու ամուսին-ճարտարապետների (Էլիզաբեթ Դիլլերը եւ Ռիկարդո Սկոֆիդիոն ամուսիններ են, ինչպես տիկին Ծիենը եւ Ուիլյամսը) մասնագիտական ուղիները առաջին անգամ հատվեցին այս տարի հունվարին, երբ Նյու-Յորքի Ժամանակակից Արվեստների թանգարանի լրացման համար արված առաջարկից պարզվեց որ կից գտնվող Ամերիկյան Ժողովրդական արվեստի թանգարանի շենքը պետք է քանդվի: Վերջինս կառուցվել էր 2001թ. Ուիլյամս Ծիեն ճարտարապետական ֆիրմայի նախագծով: Դրա մասին կարդալ այստեղ:
Այս աղմկահարույց առաջարկի մասին կգրեմ մի առանձին հոդվածով:

Այստեղ քանդվելիք շենքի եւ ընդհանուր իրավիճակի մի քանի լուսանկարները:

Իրավիճակի Գլխավոր Հատակագիծ

Իրավիճակի Գլխավոր Հատակագիծ

Fred R. Conrad / The New York Times

Fred R. Conrad / The New York Times

American Folk Art Museum

American Folk Art Museum

 

This entry was posted in Links, Notes. Bookmark the permalink.