Ճարտարապետության վե՞րջը

“Ֆինանսական ժամանակ” (Financial Times) հանդեսի Մայիսի 30-ի համարում ոմն Էդվին Հեթքոթ վերոհիշյալ վերնագրով հոդվածում քննարկում է Վենետիկում կայանալիք Ճարտարապետության 14 -րդ Բիենալեում առաջադրվող եւ արծածվող հարցերը: Դրանք հիմնականում առաջ են քաշվել բիենալեի համակարգող Ռեմ Կուլհասի կողմից: Խորհուրդ տալիս կարդալ հոդվածը ամբողջությամբ: Այստեղ ուզում եմ մեջ բերել միայն վերջին երկու նախադասությունը, որ կարծես ամփոփում է տերմինաբանական անվերջ քննարկումները` – ճարտարապետությունը մարսեց արդիականությունը եւ արդիականությունը ծամեց եւ դուրս թքեց այն: Արդիականությունը հաղթեց եւ ոչ թե Մոդեռնիզմը:

Հայ իրականության, ինչպես նաեւ ճարտարապետության համար բազմաչարչար եւ ծեծված հարց` Ազգային, ասել է Ավանդական, թե Մոդեռն: Ես պնդում եմ ոչ մեկը, ոչ մյուսը, այլ Արդիական:
Ինչպես Ռոբերտ Վենտուրին իր “Բարդույթը եւ հակասությունը ճարտարապետության մեջ” հայտնի գրքում մեջբերում է Թոմաս Էլիոտի խոսքերը` – …ավանդությունը ավելի մեծ նշանակության խնդիր է: Նա չի կարող ժառանգվել, եւ եթե ուզում ես այն, ապա պետք է ձեռք բերես քրտնաջան աշխատանքով:
Այս առումով հայ ճարտարապետական միտքը դեռ շատ անելիքներ ունի: Նախ` հասկանալու համար թե որն է հայկական ճարտարապետության ազգային առանձնահատկությունը, որն է այն ավանդը որ պետք է ձեռք բերել, յուրացնել, զարգացնել եւ փոխանցել սերունդներին: Պատի վրա կպցրած կամարը, որ վաղուց այլեւս ոչ մի բեռ չի կրում, այլ ինքն է բեռ, որոշ ճարտարապետների մոտ դարձել է նաեւ մտաւոր բեռ…
Սխալ չհասկանաք, ես կամարին չեմ քամահրում: Ես երազում եմ, որ մեր միտքը հաղթահարի մեծ թռիչքներ հաղթահարելու բարդույթը, այդ ժամանակ կամարը զուտ դեկորատիվ էլեմենտից կվերադառնա իր հիմնական դերին, այն է ազատել տարածությունը, կազմակերպել տեսադաշտերը եւ նման տարբեր բաներ…

arcades

This entry was posted in Notes. Bookmark the permalink.