Վերջաբանի միտումով` հյուրանոցի շուրջ

Երրորդ ռաունդը սկսում եմ Արսեն Կարապետյանի խոսքից`
– «Արեգ ջան, իմ կարծիքով, էդքան բարդ չի իրականությունը։ Զոննինգմոննինգ կապ չունի։ Էս բանը վիպուսկ անող մարդիկ հաստատ գիտակցում են, որ պետք չէր անել, Ազիզյանի հարցազրույցը վկա, բայց արել են, երեւի ֆինանսական կամ քաղաքական պատճառներով։ Ես չէի անի ու հանգիստ կքնեի, թեկուզ սոված։ Մնացածը հեչ։»

Իմ պատասխանը` – «Կներես, Arsen Shur Karapetyan ջան համաձայն չեմ։ Նշել էի՝ permitted maximum floor area, maximum height. If all parameters are compliant why would the client build less? What is your justification?»

եւ հետո Արսենը`  «Կներես, ես էլ համաձայն չեմ, տենց չի։ Գրազով, կարամ ավելի շատ օգտակար մակերես ստանամ, նույնիսկ նույն հարկայնությունով։ հետո՞ համ էլ կլիենտին բան չասեցի, ինձ մեկ ա, կարող ա՝ թող անի։ Բայց ես չէի մասնակցի։ Եթե ազնվորեն ասեին նարեկն ա արել, ձեն չէի հանի, արդեն մեկ ա, բայց շատ աբիդնի ա էս վիճակը։»

Եկեք հենց սա պարզենք նոր գնանք առաջ:

1. նախ ցանկացած ճարտարապետական խնդիր, դա հենց լուծում գտնելն է եւ դա հենց պրոֆեսիոնալ պատվի հարց է` խնդրին լուծում գտնելը, ոչ թե հետ քաշվել հանգիստ խղճով կամ սոված քնելու գնով: Պատվիրատուն միշտ էլ մոտավորապես գիտի թե իր ճաշակին նախագիծ անելու համար ով է համապատասխան ճարտարապետը: Ուրեմն Ծառուկյանը երեւի Արսենին պատվերով չէր դիմի: Իսկ ում դիմել է, նա էլ խղճի խնդիր չունի քանի որ հենց ակընկալվող ճաշակն է ապահովում:
Իսկ եթե ինչպես ասում ես – «Եթե ազնվորեն ասեին Նարեկն ա արել, ձեն չէի հանի»:

Այսինքն  խոսքը ոչ թե առաջարկվող ոճի կամ Չ’ոճի մասին է, այլ հսկա ճնշող ծավալների մասին, ուրեմն դա հենց Զոնինգով կարգավորվող հարց է:

Այն որ շենքը հետ քաշելով ստեղծվում է հետագայի համար վտանգավոր ցանկություններով անհասկանալի հրապարակ, որով խախտվում է Ազնավուրի հրապարակի ամբողջականությունը, ու սա նույնպես Զոնինգի պահանջներից մեկը պետք է լիներ, Կարմիր գծի մասին Street wall գրել էի, դա արդեն քաղաքաշինական ավանտյուրա է, ոչ թե անգրագիտություն, քանի որ վստահ եմ գծողը լավ էլ գիտի թե ինչ է ուզում անել հետագայում:

2. Եթե ինչպես ասում ես գրազով կստանաս նույնքան օգտակար մակերես նույն հարկայնությունով, դա կրկին կլինի մեծածավալ եւ փողոցի մասշտաբից դուրս բան: Ես էլ հենց դա եմ ասում, որ տենց սխալ ա ի սկզբանե, որովհետեւ չկան առաջադրված փողոցի մաշստաբայնության, շենքի բարձրության, փողոցի կարմիր գիծը պահելու եւ շատ այլ բաների մասին ՈՉ ՄԻ սահմանափակում – պահանջ: Ուղղակի հայավարի, իրենց ումուդով, կամ քթածակով իրենք խնդիր են դնում, իրենք էլ լուծում` сам играет, сам поет սկզբունքով:

3. Եթե պատվիրատուն մեղավոր չի (որին ես էլ եմ համաձայն), ապա ո՞վ է մեղավորը: Այս դեպքում խաղացող մարզիչը իր թիմի հետ` որ այսքան տարիների ընթացքում չի մշակել ոչ մի կարգավորող փաստաթուղթ:

Չէ, սխալ եմ: Լավ էլ մշակել է: Մշակել է այնպիսի մի փաստաթուղթ որ երբ եւ ոնց պետք ա (իրականում անկուշտ պատվիրատուի պահանջով) «քաղաքաշինական գլուխգործոցներ նախագծի»:

Ես էլ ասում, տենց չի լինում: Դա վնասաբեր ա, քանի որ ամեն անգամ կարելի ա ցանկությունները ծամոնի նման ձգել ըստ սրա-նրա քմահաճույքի: Իսկ ճարտարապետական հանրության առաջ հանդես գալ նահատակի դերում` – «ճարտարապետությունը դա կոմպրոմիսների արվեստ է, կարծում եք ինձ համար հե՞շտ ա» մնանատիպ ելույթներով:

Ուզում ես նահատակ չլինել, օրենքը դիր քեզնից վեր եւ ասա էսա, ուզում ես ուզի, չես ուզում գնա Աստանայում բիզնես արա:

Իսկ թե ինչու է նախագիծը անհաջող ճարտարապետական առումով, ես չեմ քննարկի, քանի որ Կարեն Բալյանը ինձնից մի քանի անգամ լավ արդեն գրել է այստեղ:

Ու որպեսզի քաղաքը դեմ չառնի նմանատիպ իրավիճակի առաջ, Փոքր Կենտրոնի  կարգավորման օրենքը պետք է խիստ պահանջներ ունենար հենց հատկապես Աբովյան փողոցի այս հատվածի համար: Որ ցանկացած նոր ծավալ պետք է անցնի բաց հանրային քննարկում, որ նախագիծը հաստատելուց առաջ պետք է անցնի քաղաքաշինական խորհրդի եւ ճարտարապետների միության կամ պալատի քննարկումների միջով եւ ստանա նրանց համաձայնությունը:

Այս մասին շատ լավ նկատել էր Անդրեյ Իվանովը Կարեն Բալյանի վերեւում նշված նոթի շուրջ:

Andrey Ivanov Karen Balyan Карен, ты спрашиваешь, «в чем повинны ереванцы, вынужденные все это получить в наследство?» Они повинны в том, что не разработали и не добились от власти принятия внятных регламентов застройки центра; а потом не добились их исполнения. В том, что они не являются настоящими горожанами – субъектами развития своей собственной городской среды. В том, что, видимо, представляют будущее своих детей и внуков в каких-то других городах… Мне больно это говорить, ты знаешь. Но власть всегда пользуется бессилием и равнодушием населения. И я специально не делю «ереванцев» на классы – тех, кому не все равно, а такие тоже есть, хоть их и относительно немного, и тех, кому наплевать – но ведь и ты не делишь…

Փաստորեն ինքը կրկին խոսում է Երեւանի գոյություն չունեցող Զոնինգի մասին:

Ու որպես վերջաբան:

Քանի դեռ մեր մասնագիտական հանրությունը, իմ շատ լավ ընկեր Արսենի նման կապավինի ճարտարապետի խղճին, ոչ թե բոլորի կողմից ընդունված ու դրանով առաջնորդվող քաղաքաշինական կանոններին, ասել է Զոնինգի փաստաթղթերին, Երեւանը սենց քայլ առ քայլ կձեւափոխվի նրանց ճաշակով, ովքեր հնարում եւ վարպետորեն օգտագործում են իրենց իսկ կողմից գրված քաղաքի կանոնները:

Ամենավերջում մի նախադասություն աշխարհի ամենա անբարոյական ու կապիտալիստական քաղաքի, Նյու Յորքի Զոնինգի շահութաբեր թաղամասերը  կարգավորող ներածականից`

  • to protect the character of certain designated areas of historic and architectural interest, where the scale of building development is important, by limitations on the height of buildings 
This entry was posted in Discussion. Bookmark the permalink.