Barbican Estate Listed Building Guide

Բարբիքանը Լոնդոնի կենտրոնական թաղամասերից մեկն է` վերակառուցված 1950ականներին: Այս տարածքն ամբողջովին գրանցված է որպես 2րդ կարգի հուշարձան, ինչը ենթադրում է տվյալ տարածքում, ինչպես նաև տարածքի բնակելի և հանրային շենքերում շինարարության, դեկորատիվ տարրերի փոփոխության և այլ միջամտությունների պարագայում որոշակի պահանջների բավարարում և պաշտոնական թույլտվություն London Corporation-ի Planning and Transportation-ի բաժնի կողմից, ինչպես նաև British heritage, C20 հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների խորհրդատվության հաշվի առնում:

Barbican Estate Listed Building Guide-ը Բարբիքանի բնակիչների համար ստեղծված համառոտ տեղեկագիր է այն մասին, թե իրենց բնակարանների վերանորոգման և ձևափոխման որ դեպքերում է պահանջվում պաշտոնական թույտվություն և ինչպես այն ձեռք բերել: Տեքստում հատուկ նշված է նաև առանց թույլտվության շինարարություն կամ ձևափոխում իրականացնելու դեպքում իրավական պատասխանատվության և հաջորդող այլ հետևանքների մասին:

Սա շատ ուսանելի օրինակ է մեր քաղաքապետարանի և այլ կառավարական մարմինների համար, ովքեր ոչ միայն ոչ մի միջոցառում չեն ձեռնարկում հուշարձան շենքերում բնակվող մարդկանց իրենց իրավունքների մասին տեղեկացնելու համար, այլև չեն հետևում և չեն պատժում այդ շենքերի ճարտարապետության կոպիտ միջամտության դեպքերը: Պետք է շեշտել նաև, որ մենք չունենք հստակ ձևակերպված դրույթներ, թե հուշարձան շենքերի ճարտարապետության որ բաղադրիչներն են ենթակա պահպանման (հատակագիծը, ինտերիերի բաղադրիչ մասերը` դռներ, պատուհաններ, դեկորի էլեմենտներ, հատակի և պատերի երեսապատման նյութը և այլն): Այս ամենը հուշում է, որ մենք չունենք հստակ պատկերացում, թե հուշարձանի ինչն ենք գնահատում, ինչու և ինչն է արժեք ընդհանրապես:

This entry was posted in REARK Archives. Bookmark the permalink.