Մայքլ Գրեյվս` – հանդիպում տան հետ

Հուլիսի 21, 2018

Մայքլ Գրեյվս ( Michael Graves) – հանդիպում իր տան հետ

Վերջերս, ավելի շուտ հուլիսի 21-ին, մի խումբ ճարտերով գնացինք Փրինստոն քաղաք, որտեղ համալսարանական ավանից բացի այցելեցինք նաեւ Մայքլ Գրեյվսի (Michael Graves) առանձնատուն, որը նա կտակել է համալսարանին որպես գործող տուն-թանգարան:

Ես էլ մեծ տպավորությունների ազդեցությամբ որոշեցի գրել իմ նոթը եւ որոշ փնտրումների ընթացքում գտա ներոհիշյալ ֆիլմը

 Սա Հանրային հեռուստատեսությամբ (PBS) հեռարձակվել է 2014-ի փետրվարի 11 ին`  Michael Graves: The Warehouse անունով, որը շատ ավելի լավ ներկայացնում է այն ինչ պատրաստվում էի անել ես:

Այնպես որ այստեղ մի երկու խոսք գրեմ իմ անձնական տպավորություններից խուսափելով կրկնել պատմակագրական տեղեկությունները կամ այլ մանրամասներ ու հետո կառաջարկեմ դիտել ֆիլմը:

Նախ` ինչպես ֆիլմում շատ դիպուկ նշում է Փիթեր Էյզենմանը`, – Մայքլը միշտ սիրում էր իր տունը ձեւափոխել ձեւավորել դարձնել իր ճաշակին համահունչ միջավայր: Եւ այդ առումով այս առանձնատունը իր ճաշակների արտահայտման կիզակետն է: Միեւնույն ժամանակ այստեղ փորձել է իրականացնել բաներ «իր սրտի համար» սկզբունքով, այսինքն բաներ, որ մրցակցային շուկայի պայմաններում չես անի նախագծի ուղղակիորեն կամ անուղակիորեն ենթարկվելով հանրության մեջ ընդունված կանոններով:

Այդ առումով հեգնորեն զարմանալի է, թե որքան խորը ավանդապահ է այստեղ` իր տանը եւ անկանխատեսելի «այնտեղ» – դրսում:

Ամբողջ տան ինտերիերը շնչում է դասական լուծումներով եւ հնարքներով` խիստ, հորիզոնական եւ վերտիկալ առանցքներով ուղղված սիմետրիաներով: Դասական բառիս ուղիղ եւ անուղակի իմաստներով

Այս ամենը շատ հմտորեն քողարկված է դրսից, միայն թեթեւ նշմարելի ակնարկներ – հղումներ, որոնք կարծես թե պատահականորեն երեւում են դրսից դիտողին` պատուհանին դրված սափորներ կամ հունական կիսանդրի պորտրետի տեսքով:

Վերադառնալով ներքին տարածքներին, նշեմ որ ամեն մի իր կամ անկյուն ձեւավորված է, այսինքն իրերը ունեն իրենց համար նախատեսված տեղերը, իսկ առարկաները պատմում-ցուցադրում են տիրոջ նախասիրությունները, երազանքները կամ պատրանքները: Ու որպես «բոռո կատու» (իսկ ես իրեն հենց այդպես եմ պատկերացնում) ամեն ինչ պետք է լինի փափուկ բազմելու եւ մրմռալով աչքերը կկոցած թինգը տալու համար:

Ամբողջ տան պատերը հագեցած էին տարբեր դարաշրջանների պատկանող նկարներով: Հարցն այն է որ Մայքլը այն հարուստներից չի որ կարող էր ֆինանսապես ունենալ այդ նկարների բնօրինակները, այդ պատճառով  ինչպես պարզեցի մեզ հյուրընկալող ուղեկցից, նա որոշ նկարներ նկարել-պատճենել է անձամբ: Իր համար ավելի կարեւոր է կոնկրետ նկարի գոյություն տվյալ սենյակի անկյունում, որոշակի մթնոլորտ ստեղծելու նպատակով ոչ թե բնօրինակը ունենալու փառասիրությունը:

Ինչպես ֆիլմում նկարագրում է Էյզենմանը, Մայքլը կիրք է ունեցել իրեր գնել «գարաժ սեյլերից» (ամերիկայում շատ ընդունված է garage sale հասկացողությունը, երբ մարդիկ իրենց գարժում ժամանակի ընթացքում կուտակված իրերը հանում են տան առաջ շատ ցածր գներով վաճառելու, ավելի շուտ ազատվելու նպատակով):

Մի խոսքով այդ ամենի եւ շատ ավելի ուրիշ բաների մասին կիմնաք դիտելով ներքեւում դրված երկու հաղորդումները:

Վերը նշված հաղորդման հղումը այստեղ – Michael Graves: The Warehouse

Որպես լրացուցիչ նյութ արժե նայել նաեւ Չարլի Ռոզին 2001 -ին տրված հարցազրույցը

This entry was posted in Notes. Bookmark the permalink.