Հին Երեւանը նոր Երեւանում

Այս վերնագրով` ավելի ճշգրիտ ռուսերենով СТАРЫЙ ЕРЕВАН В НОВОМ ЕРЕВАНЕ НовостiNK.RU կայքում երեկ հուլիսի 17-ին, հարցազրույց է տվել Երեւանի ճարտարապետության պատմության լավագույն մասնագետներից մեկը` Կարեն Բալյանը:
Ինձ համար հաճելի էր կարդալով տեսնել, թե իր մտքերը որքան համահունչ են վերջերս գրած իմ հոդվածին, որ կոչել էի «Երեւան քաղաքի ներկան եւ ապագան»:

Նախատեսում եմ հոդվածը շարունակել, որտեղ եւ պատրաստվում էի գրել 80-ականներին սկսված հին նախաթամանյանական Երեւանի պահպանության փորձերի մասին:

Իսկ մինչ այդ ուղղակի ավելացնեմ, որ Կարեն Բալյանի նշված նախագծերի ցանկում արժե նշել նաեւ Կոնդի վերակառուցման նախագիծը, որ ինչպես եւ Բարեկամության Տան նախագիծը հայտարարված մրցույթների արդյունքում առաջին տեղը շահած նախագծեր էին: Եւ սա շատ լավ ապացույց էր, որ մասնագիտական (եւ իհարկե կուսակցական) շրջանակներում սկսել էին նախապատվությունը տալ այն մոտեցումներին, որոնք իրենց ճարտարապետական լուծումներում փորձել էին պահպանել նաեւ գոյություն ունեցող «սեւ շենքերը»:

Հոդվածիս շարունակությունը ձգձգվում է, քանի որ դժվարանում եմ հավաքագրել նշածս նախագծերի պատկերներ: Կարծում եմ, որ ճարտարապետության մասին խոսելիս շատ կարեւոր է ասելիքը ուղեկցել պատկերներով, որը տվյալ դեպքում նաեւ շատ կարեւոր տեղեկություն է Երեւանի արդեն պատմություն դարձած անցյալի մասին:

This entry was posted in Links, Notes. Bookmark the permalink.