«ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՆ» մրցույթի առիթով

Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության Նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ – ամբողջը կարդալ` այստեղ:

Մրցույթի անցկացման նպատակի մասին կարդում ենք`

« Հայաստանի Հանրապետությունում անհատական բնակելի տների շինարարության  խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում, հանրապետության տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային-կենցաղային ավանդույթներին և պատմականորեն ձևավորված ճարտարապետական կերպարին ու գեղագիտական հատկանիշներին բնորոշ, տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ, բնակելի տների տարբեր տիպերի նախագծային առաջարկների մշակում՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի տեղագրական և բնակլիմայական պայմանները:»

Կարդում ու ապշում ես` սա ո՞ր դարում է տեղի ունեցել, թե ես եմ լուսնից իջել:
Քաղաքաշինության Նախարարությունը հայտարարում է մրցույթ նույն սկզբունքով, ինչպես թագավորն էր ուղարկում հեքիաթի հերոսին յոթ սարից այն կողմ, գտնել-բերելու «մի բան, չգիտեմ ինչ»…
Քաղաքաշինության Նախարարության հարգելի գործընկերներ, 21-երորդ դարի առաջին տասնամյակը արդեն բոլորել է, էս ի՞նչ մրցույթ ա, ի՞նչ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՆ: Որո՞նք են այդ տան ծրագրային պահանջները: Թե՞ սա ուսանողական ազատ թեմայով «Կլաուզուրա» ա, «- դե մի բան արե’ք էլի, տեսնենք ինչ հետաքրքիր բաներ կառաջարկեք»:
Գուգլ արեցի` Armenian House, – սրանք գտնվեցին, շատ սիրունիկ հին տներ:
armenianhouse-1

OLYMPUS DIGITAL CAMERA

Բանից պարզվում է նախարարությունը, ինչպես նշված է առաջին իսկ տողում ունի բնակելի տների խթանման ծրագիր: Դե եթե ունի ծրագիր, ունի նաեւ դրա համար նախատեսված ֆինանսավորում կամ ենթադրվող բյուջե:
Փնտրեցի հայերենով` «հայկական տներ», պարզվեց, որ Հայաստանի կառավարությունը տրամադրել է 13 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ բնակելի տների կատալոգ ստեղծելու համար: Կարծես թե խոսքը հենց նույն գործընթացի մասին է:
Հարգելի նախարարության աշխատակիցներ, անհատական բնակելի տների միասնական Կատալոգ կազմելը հանաք մասխարություն չի, մի մրցույթով հարցը չի լուծվի: Ձեր առաջարկած մրցույթային պահանջները շատ մակերեսային են եւ դրա հիման վրա չի կարելի անհատ կամ խմբով աշխատող ճարտարապտներից ակընկալել բնակելի տների նախագծային մշակումներ` այն էլ նախատեսված Հայաստանի տարբեր կլիմայական գոտիների համար:
Չխորանալով առաջադրանքի թերությունների մեջ նշեմ որ սոցիալիզմը մեր երկրում ավարտվել է եւ անհատական բնակելի տները պետական չեն, շինարարության պատվիրատուն էլ մասնավոր անձ է:
Համաձայն եմ, պետք է անհատին օգնել շինարարական տեխնոլոգիաների եւ այլ նոր միտումների մասին տեղեկություններ հաղորդելով: Բայց կատալոգը չի կարող խթանել հայկական ավանդույթների զարգացմանը:

Ակամայից սկսում ես ուրիշ բաներ մտածել` դե հնարավոր չի որ այսքան անտեղյակ լինեն: Ուրեմն նախօրոք խոսացած գործ ա` «ախպեր, գործը ձեզ ենք տալու, բայց մի հատ «Ֆուֆլո» մրցույթ հայտարարենք, հաղթող-մաղթող հայտարարենք կամ չգտնենք արժանի նախագիծ, որ հետո հետեւներիցս ավել-պակաս չհաչան…

Իսկ սա էլ հայերենով փնտրած գտածիս արդյունքը` տների լուսանկարներ, որոնք առընչվում են վերոհիշյալ գործընթացի հետ:
armenianhouse-3

armenianhouse-4

armenianhouse-5

 

Ребята, уже не смешно!

This entry was posted in Notes. Bookmark the permalink.