Ծառը որպես Զաբոռ

Վերջերս` 2016, փետրվարի 19-ին, տեղեկացա որ Աբովյան պուրակի «դատարկ մնացած» այգում կառուցվելու է Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոնը: Տեղի ընտրության ճիշտ լինելու հարցը թողնեմ ներկա պատկան օղակներին, որոնք զբաղվում են հողահատկացումներ հատկացնելով եւ քաղաքաշինական առաջադրանքներ կազմելով: Ինչպես ռուսն է ասում` им виднее: Ասելիքս ուրիշի մասին է: Այս նկարը գտա այստեղ

Ծառը զաբոռ

Ծառը զաբոռ

Եթե լավ չի երեւում նկարագրեմ: Ուրեմն ութանոց մեխով ծառի բնին զարգել են չագուջով ըսենց մի կարտոնի կտոր, որի վրա սենց գեղեցիկ պատկերված է կառուցվելիք մշակույթային կենտրոնը:

Խորհուրդ եմ տալիս, նրանց, որ սիրում են համեմատվել ու օրինակներ բերել փարիզներից ու հռոմներից քթներին խազ անեն որ մեր մշակույթը մի քայլ առաջ չի գնա ծառի նկատմամբ սենց վերաբերմունքով:

Ու ո՞ւմ համար, Հրանտ Մաթեւոսյանի, որի գրականությունը ներծծված ա բնության բոլոր գույներով ու հոտերով: Ասեմ, ինձ համար ինքը սովետահայ շրջանի ամենամեծ գրողներից մեկն ա:  Ու հիմա ուզում ենք մշակույթը զարգացնենք ծառերի վրա մխելով: Մեկը լինի ձեր գանգին մխի…

Հ.Գ. լրացում, գտա այս տեղեկությունը այստեղ գրված 2012, սեպտեմբերի 19-ին: Այն նշում է, որ «-Երևանի Աբովյան պուրակին հարակից տարածքում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին կհատկացվի հողատարածք՝ Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան կառուցելու համար: Ի դեպ, հողհատկացման հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Փառք Աստծո, գոնե չորս տարվա ընթացքում հասկացել են, որ դատարկ տեղի վրա նորակառույցը տուն-թանգարան կոչելը ամենաքիչը անախրոնիզմ ա…

This entry was posted in Notes. Bookmark the permalink.