Goodbye, Rafo կամ «Եւս մեկ կորուստ քաղաքում»

2016, Մարտի 27

Վերջերս,  ճարտարապետ Արսեն Կարապետյանի անձնական բլոգում գտա Ռաֆայել Իսրայելյանի առանձնատան քանդելու առիթով 2011, Հոկտեմբերի 10-ին գրված շատ նրբանկատ եւ հուզական գրառումը:

Սա ինձ համար շատ ցավոտ խնդիր էր եւ բնականաբար նույն տարվա նոյեմբերի 14-ին, Ռեարկ ճարտարապետական միջավայրի ուսումնասիրման կենտրոնի կայքում գրել էի «Եւս մեկ կորուստ քաղաքում» հոդվածը, որը զարմանալիորեն կրկնում է նույն տրամաբանությունից բխող մտքեր:

Հիմա հետադարձ հայացք գցելով հասկանում եմ, որ ուրեմն կա տրամաբանություն որին հետեւելով հավանաբար կհասնեք նմանատիպ ճշմարտությունների: Բայց ամենից շատ զարմացրեց մի արտահայտություն որը համարյա բառացիորեն կրկնվում է երկու գրվածքներում` – ըտենց ոչ առանձին ատամն արժեք ունի, ոչ առանձին մարդը (Արսենի հոդվածում) եւ Ռաֆայել Իսրայելյանի տունը Արվեստագետների թաղամասի ամենաամուր կանգնած եւ դիրք զբաղեցնող կառույցներից էր: Քանդելով այն ճանապարհ է բացվում մյուս տների “օտարմանը” – սա իմ հոդվածից է, որը հենց նույն ատամնաշարի մասին է. բոլորը գիտեն` երբ մի ատամը հեռացնում են կողքի ատամները սկսում են շարժվել եւ ի վերջո ողջ ատամնաշարը սկսում է խախտվել:

 

This entry was posted in Links. Bookmark the permalink.