Եկեղեցին որպես տուն

Նյու-Յորք Թայմսում 2014, հունիսի 4-ին տպագրված այս հոդվածը որ վերնագրված է «Եւ լույսն էր այնտեղ» պատմում է հոլանդացի միջին տարիքի զույգի մասին, որը երկար փնտրումներից հետո գնել է 1928 թվին կառուցված եւ լքված մի եկեղեցի, այն որպես տուն վերակառուցելու – ադապտացնելու նպատակով:

By Andreas Meichsner for New York Times

By Andreas Meichsner for New York Times

Առաջին զգացումը որ առաջացավ ինձ մոտ` – կարո՞ղ էի ես ապրել մի տարածքում իմանալով ար դա նախկինում եկեղեցի է եղել:
Կուզեի պարզաբանել այս խնդրի ենթագիտակցական կողմը:
Հիմնական բողոքական շարժման մաս կազմող այս եկեղեցին (Հոլանդական Բարեփոխված Եկեղեցի` Dutch Reformed Church) 2004 թվականին դադարեցրել է իր գոյությունը միավորվելով միասնական Նիդեռլանդների Թագավորության Լյութերական Եկեղեցու մեջ:
Չխորանալով դավանաբանական խնդիրների մեջ կուզեի նշել, որ բողոքական շարժման հիմնական խնդիրը եղել է Աստծուն ավելի մոտեցնել հավատացյալին վերացնելով կաթողիկ աշխարհի պապի դասը եւ եկեղեցին դարձնել հավատացյալների հավաքատեղի` տուն:
Եւ այս է պատճառը, որ ժամանակակից հոլանդացին դիտարկում է նախկին եկեղեցին որպես տուն, որ կարելի է մոդեռնացնել ժամանակակից բնակության համար:

By Andreas Meichsner for New York Times

By Andreas Meichsner for New York Times

Ամբողջ հոդվածը կարդալ այստեղ ինչպես նաեւ նայել շինարարության ընթացքը ներկայացնող լուսանկարներ մի այլ` հոլանդական կայքից:

This entry was posted in Links, Notes. Bookmark the permalink.