Մեկ ուրիշ “հիմնավորում”

Կարդում ես Ա1+ ում, Նոյեմբերի 29-ի “Հանրապետության հրապարակը քանդելու են” հարցազրույցը ու կարկամում` էդքան մութ ա, որ բոլորին փորձում ա էշի տեղ դնել: Հենց առաջին միտքը` – Արտգործնախարարությունը պետք է տեղափոխվի, որովհետեւ այսօրվա շենքը չունի ծառայողական մուտք, – Նարեկ Սարգսյան` Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ: Իրո՞ք: Բա սա ա ինչ ա՞

Կարդալ ամբողջությամբ →

Կրկին քաղաքի բարեկարգման մասին

Շուռ Դաբավողի “Նախաամանորյա փնթփնթոց”-ը կարդացի: Ինչ զուգադիպություն` ուղիղ երկու օր առաջ, տեսնելով Նյու-Յորքյան փողոցը ավլող տղամարդուն մտածեցի Երեւանի մասին: Ասում եմ, լավ, Երեւանում մոդա գցեցին, թե քաղաքի կենտրոնը բարեկարգում ենք, կանաչապատում ենք, ձեւավորում ենք ու սկսվեց այդ ոչ մասնագիտական գործընթացը… մի տեղ կարդացի այդ բարեկարգման համար ծախսված փողերի մասին  տվյալները ու հարց ա առաջանում` Երեւանի քաղաքապետարանի […]

Կարդալ ամբողջությամբ →

Որպես հիմնավորում

“Առավոտ” լրագրի այսօրվա, 2012 Նոյեմբերի 29-ի համարում, կարդացի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հարցազրույցը, որ վերնագրված է “Նարեկ Սարգսյանը պատրաստ է իր պատիվը զոհաբերել” : Հարցազրույց վարողը հիշատակում է Անդրեյ Իվանովի, Երեւանի մասին տրված գնահատականի մասին, պարոն Սարգսյանը որպես հիմնավորում նշում է` «Ինձ շատ հետաքրքիր չեն նրա ասածները»: Իսկ մի քանի տող ներքեւում – «Ինչ-որ մի Իվանով քննադատել է…Վերջերս […]

Կարդալ ամբողջությամբ →

Քանդենք, ինչը խնամել չենք կարող

Քանդենք, ինչը խնամել չենք կարող

Գլխավոր պողոտայի շինարարություն սկսվեց անցած դարի 70-ականներին: 1980թ. նա արդեն բարեկարգ եւ սաղարթախիտ սիզամարգերով պուրակ էր: Ընդամենը քառորդ դար բավական եղավ, որ անտերության մատնված պողոտան հասցվի կատարյալ անմխիթար վիճակի: Սալահատակը լրիվ քարուքանդ է, ջրավազանները չեն գործում, սիզամարգերը համարյա ոչընչացված են, իսկ ծառերը կիսամեռած: Այս է պատճառը որ Երեւանի քաղաքապետարանը գլխավոր ճարտարապետի գլխավորությամբ ժամանակ առ ժամանակ […]

Կարդալ ամբողջությամբ →

«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ»-ի ստեղծման աշխատանքները կսկսվեն այս տարի

Սկզբնաղբյուրը` փետրվարի 6, 2009  – www.panorama.am «Հին Երևանը մեկ փողոցում» նախագծով – շարունակե՞մ, մեկ փողոցում մեկ քաղա՞ք, գուցե գյո՞ւղ (հ), – Արամի և Բյուզանդի փողոցում կվերակառուցվեն 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետության լավագույն նմուշները – այս ինչ հաջող է դասավորվել, բախտի բերմամբ թե պատահմամբ, Երեւանի ճարտարապետության լավագույն նմուշները կառուցված են եղել հենց […]

Կարդալ ամբողջությամբ →

Առաջարկ` Ճարտարապետի ավարտական երդումը

Նոր պահանջ է առաջացել: Ավարտող ուսանողները ճարտարապետական դիպլոմը ստանալիս երդում են տալիս ինչպես բժիշկները, (Հիպոկրատի երդման փոխադրությունը ճարտարապետների համար)` Որպես ապագա ճարտարապետ երդվում եմ չվնասել եղած կառուցապատումը եւ նրա միջավայրը, հիմնվելով իմ մանագիտական գիտելիքների եւ արդար որոշումների վրա միայն ավելացնել նորը եղածին ներդաշնակ, խնամք տանել շրջապատի բնությանը իր կանաչապատումով եւ բնական ռեսուրսներով: Երդվում եմ նաեւ […]

Կարդալ ամբողջությամբ →

Ակնարկ հայ ճարտարապետության արդի վիճակի մասին

(կամ դիտարկումներ մի հոդվածի շուրջ) Խոսքս Եվա Սարգսյանի «Անցյալի ստվերները» հոդվածի մասին է, որ տպագրվել է Armenian Times www.prm.am կայք-թերթում 2010թ., Մարտի 1-ին: Այս առիթով Հրաչ Գալստյանը քննարկումներ սկսեց ՍֆաթաԳրքում, որին արձագանքեցին տողերիս հեղինակը, հոդվածի հեղինակը եւ Արտակ Ղուլյանը: Քննարկումները սկսեցին դառնալ ավելի ու ավելի հետաքրքիր եւ որոշեցի մտքերս շարադրել մի հավաք ակնարկի տեսքով: Քննարկումների […]

Կարդալ ամբողջությամբ →

ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ՝ ՉՆՉԻՆ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՎ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՇԵՆՔԵՐՈՎ

2005 Նոյեմբերի 15-ին, ԱԶԳ թերթում Ռուզան Պողոսյանի տպագրված հոդվածը Երեւանի այն ժամանակ կառավարության հաստատմանը ներկայացվելիք նախագծի մասին: Հասարակական 5 քննարկումների բովով անցած Երեւանի գլխավոր հատակագիծն այսօր կհասնի կառավարություն եւ անկասկած կարժանանա հավանության, քանի որ հատակագիծը մշակողները ամեն ինչ արել են կառավարության որոշումներից ելնելով: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, որ ներկա է եղել բոլոր քննարկումներին, նաեւ […]

Կարդալ ամբողջությամբ →

Թամանյանի գլխավոր հատակագծի վերլուծություն

Շատ ուսանելի եւ մանրամասն ակնարկ է նվիրված Թամանյանի Երեւանի գլխավոր հատակագծի ստեղծման մասին: Ինչպես նաեւ ներկայացված է վերջին տարիներին իրականացված Հյուսիսային պողոտայի կառուցապատման պատմությունը: http://araycho.blogspot.com/2010/03/blog-post_15.html

Կարդալ ամբողջությամբ →