Ֆիրդուսնոցի բազարը

Ֆիրդուսնոցի բազարը

Հոդվածը հրապարակվել է Հուլիսի 20, 2017 -ին evnmag.com կայքում: Հեղինակը քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն է: Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Իսկ այստեղ բերեմ վերջին հատվածը որպես ամփոփում ընդհանուր ասելիքի` «Չեմ ուզում տուրիզմի մասին խոսել, բայց եթե Հայաստանում մենք չկարողանանք Երեւանում պատշաճ տուրիստական ենթակառուցվածքներ ստեղծել, ապա չենք կարող տուրիզմ զարգացնել։ Մենք ձախողել ենք Հայաստանի համաչափ զարգացումն […]

Կարդալ ամբողջությամբ →

Государство и столица: Ереван до и после…

КАРЕН БАЛЬЯН Հոկտեմբերի 09, 2018 Հոդվածը հրապարակվել է “Армянский музей Москвы и культуры наций” մշակութային կենտրոնի կայքէջում: Կարդալ ամբողջը այստեղ: Հոդվածը շատ արժեքավոր տեղեկություններ է պարունակում Երեւանի նախագծման եւ կառուցման կարեւորագույն տվյալների մասին: Միեւնույն ժամանակ հեղինակը հիմնավոր վերլուծության է ենթարկում Երեւան քաղաքի զարգացման հիմնական էտապները ներկայացնելով հատակագծային լուծումների տարբեր ձեւափոխությունները որոնք թելադրված էին երկրում տիրող […]

Կարդալ ամբողջությամբ →

Չասե՛նք ոնց է պետք, մշակենք սահմանումները

Չասե՛նք ոնց է պետք, մշակենք սահմանումները

Հունիսի 29, 2019 Վերջերս, իմ հարգելի կոլեգան, Արտակ Ղուլյանը լուսանկարել էր Սարալանջի կառուցապատումը Բաղրամյան փողոցից եւ իր դժգոհությունը հայտնել կառուցապատման ճարտարապետության տխուր պատկերի առիթով։ Ահա իր խոսքը ամբողջությամբ՝ –  Ճարտարապետների միության շենքի մայթից եմ լուսանկարել այս շինարարական եռուզեռը: Ամեն ինչ հավանաբար կա այս «ընտրյալների» թաղամասում՝ բացի ճարտարապետությունից: Ովքե՞ր են նախագծում՝ չեմ հասկանում: Որ ճարտարապետին խոսեցնես՝ […]

Կարդալ ամբողջությամբ →

Հերթական բիզնես կենտրոն, որը վերջինը չի լինելու

Հերթական բիզնես կենտրոն, որը վերջինը չի լինելու

Արդեն որերորդ անգամ դժգոհության ալիք է բարձրանում, երբ հրապարակվում է քաղաքի կենտրոնում նախատեսնվող կառուցապատման հերթական առաջարկը։ Խոսքը այս անգամ Շահումյան հրապարակի երկար տարիներ դատարկ մնացած անկյան մասին է, որտեղ նախկինում կանգնած էր Սեւան հյուրանոցը։ Շատերի մոտ դեռ չի սպիացել բարբարոսաբար քանդված Սեվան հյուրանոցի կորուստը եւ մարդիկ վախով սպասում էին թե ինչ մի նոր անակընկալ է […]

Կարդալ ամբողջությամբ →

Ազնավուրի կեցավայրի մասին

Կամ ինչպես է պահպանվում ճարտարապետական կառույցի հեղինակային իրավունքը Նյու-Յորքում: Հոկտեմբերի 23, 2018. Հոկտեմբերի 19-ին, երեք վաստակավոր ճարտարապետներ` Աշոտ Ալեքսանյանը, Հովհաննես Մութաֆյանը եւ Լեւոն Վարդանյանը դիմել են Հայաստանի Ճարտարապետների Միության նախագահ Մկրտիչ Մինասյանին եւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավիկ Էլոյանին, ահազանգելով Ազնավուրի կեցավայրի առանց հեղինակի հետ համաձայնության կամայական փոփոխության առաջարկ-նախագծի առիթով: Նյութը հրապարակվել է 168 Ժամ էլեկտրոնային […]

Կարդալ ամբողջությամբ →

Մայքլ Գրեյվս` – հանդիպում տան հետ

Մայքլ Գրեյվս` – հանդիպում տան հետ

Հուլիսի 21, 2018 Մայքլ Գրեյվս ( Michael Graves) – հանդիպում իր տան հետ Վերջերս, ավելի շուտ հուլիսի 21-ին, մի խումբ ճարտերով գնացինք Փրինստոն քաղաք, որտեղ համալսարանական ավանից բացի այցելեցինք նաեւ Մայքլ Գրեյվսի (Michael Graves) առանձնատուն, որը նա կտակել է համալսարանին որպես գործող տուն-թանգարան: Ես էլ մեծ տպավորությունների ազդեցությամբ որոշեցի գրել իմ նոթը եւ որոշ փնտրումների […]

Կարդալ ամբողջությամբ →

Խանջյանի ամառանոցի խառնաշփոթ պատմությունը

Խանջյանի ամառանոցի խառնաշփոթ պատմությունը

Վերջերս շատ հարգելի Ռուբեն Շուխկյանը կրկին անգամ անդրադարձավ այսպես կոչված «Խանջյանի ամառանոցի» անմխիթար վիճակին, վերապատմելով Խանջյանի Թիֆլիս ճանապարհին ամառանոցի վերջին այցելության դրվագը: Ինչու եմ ասում այսպես կոչված քանի որ մասնավոր խոսակցություններում պարբերաբար հայտնել եմ իմ խորը կասկածը թե նշված կլոր հատակագծով շենքը Աղասի Խանջյանի համար կառուցված ամառանոցն է: Եթե հարցնեք 1950 -ից մինչեւ 60 ականները ծնված […]

Կարդալ ամբողջությամբ →

Ներկա բնակարանաշինության մասին

Սարհատ Պետրոսյանի հարցազրույցը տրված Սպուտնիկ Արմենիա – ԱրտԲոքսի ռադիո ալիքով Կարեն Ավետիսյանին: Դիտել – լսել այստեղ Ես արել եմ երկու երեք դիտարկում որ շեշտեմ կարեւոր կետերը: Բնակարանաշինարարությունը ետ է մնում ճարտարապետության մնացած տեսակներից – 3:53 րոպեից Բնակելի շենքերի արժեքի եւ ստացվելիք վերջնական արդյունքի էֆեկտիվությունը – 7:00 րոպեից Հանրության իրազեկված լինելու մեծ պակասը – 11:55 րոպեից

Կարդալ ամբողջությամբ →

Քայլեր անելու ժամանակը

Հուլիսի 12, 2018 (ներածականի փոխարեն` մի երկու շաբաթ կլինի ինչ սկսել էի գրել այս հոդվածը, երբ հունիսի 21-ին «Հետք»-ում կարդացի Սարհատ Պետրոսյանի «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը 2» հոդվածը (կարող եք կարդալ այստեղ, որը հրաշալի կերպով ներկայացնում է մեր պետության համար ամենակարեւոր բնագավառներից մեկի ինչպես ինքն է առաջարկում կոչել Պլանավորման եւ այդ հարցերով զբաղվող Կոմիտեի գործնեության […]

Կարդալ ամբողջությամբ →