Ինչպես ամենատիրակալ եւ իմաստուն փարավոն

ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱԿԱՏՆ ՈՒ ԵՐԿՈՒ ԿՈՂԱՅԻՆ ՃԱԿԱՏՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԵՆ

Ստորեւ կարդացեք Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հարցազրույցը տրված 29 նոյեմբերի 2012. PanARMENIAN.Net-ին:
– Փակ շուկայի կառուցապատման նախագիծը պատրաստ կլինի օրեր անց: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Երևանի քաղաքապետարանը ճարտարապետական առաջադրանքը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդին: Այդ առաջադրանքով նախատեսում է շուկայի շենքի ներքին տարածքի լիարժեք վերականգնում, այդ թվում թաղերի և կամարների: Ամբողջությամբ կպահպանվեն գլխավոր ճակատն ու երկու կողային ճակատները: Իսկ հետնամասում` մսի տաղավարի հատվածում, թույլատրված են որոշակի փոփոխություններ: Բացի այդ, ներսից կամրացվեն արտաքին պատերը: Մոտակա օրերին այդ առաջադրանքը կբերվի քաղաքապետարան և նախագիծը կհամաձայնեցվի»,- ասաց նա:

Ավելի քան վստահ եմ, որ պարոն գլխավոր ճարտարապետը իր գործի մասնագետն է եւ իր այս հայտարարությամբ սահմանում է նախագիծ եւ շինարարություն վարելու ՆՈՐ Սարգսյանական ԿԱՐԳ:
– Լֆիկ, դու արխային գնա, քո շինարարությունը սկսի’:
ԵՍ առաջադրանքը կկազմեմ, ոնց որ պայմանավորվել ենք:
ԵՍ առաջադրանքը հաստատել կտամ համապատասխան օղակներում:
ԵՍ հետին թվով նախագիծ անել կտամ ըստ իմ կազմած առաջադրանքի:
Հետո ԵՍ բոլորին կհայտարարեմ, որ խնդիր չկա, որ ամեն ինչ օրինական ա եւ ոչ ոք բողոքելու տեղ չի ունենա…

Այսպիսի իրավունքներով օժտված էին միայն Հին Եգիպտոսի փարավոնները:

Այսպիսի ԲԱՐԴԱԿ սովետի ամենաբարդակ բրեժնեւյան տարիներին չկար:
Չգիտեմ, թե այլ ինչպես մեկնաբանել արդեն մեկ ու կես տարի տեւող այս խեղկատակությունը ու պատուհասը որ արեցին Ծածկած Շուկայի գլխին…

This entry was posted in Notes. Bookmark the permalink.