Բռնաբարված Արձաններ

Ավելի ճիշտ` Բռնաբարված եւ կողոպտված արձանների առիթով

այս հոդվածը արդեն մտմտում էի երբ երեկ ՍֆաթաԳրքում կարդացի իմ հարգելի բարեկամ Սահակ Պողոսյանի խոսքը՝ – Էլ ասելիք չկա…

Հեղինակ` Դավիթ Բեջանյան. Լուս. Գերման Ավագյանի

Հեղինակ` Դավիթ Բեջանյան. Լուս. Գերման Ավագյանի

Սահակ ջան, ասելիք կա։ Փորձեմ բացատրել։

1. բոլորիս ակընհայտ է, որ բրոնզաձույլ արձանները կողոպտվում են բրոնզը որպես ջարթոն վաճառելու համար։ Այսինքն սա սովորական գողություն է, ինչպես խանութից սառնարանը գողանան վերավաճառելու համար։ Ուրեմն եթե գողը վստահ չլինի որ կկարողանա վաճառել այդ բրոնզի ջարթոնը չի չարչարվի գիշերով գաղտնագողի արձան սղոցի։ Ուրեմն կա դրա գնորդը, որտե՞ղ, ներքին շուկայում, թե Հայաստանից դուրս։ Սրանք այն պարզ հարցերն են որով ներքին գործերի օղակները պետք է սկսեն այս գողությունների գործը բացահայտելու համար։ Կա հանցանք, պետք է արվի դրա բացահայտում։ Իսկ կա՞ արդյոք հայց եւ որ՞ն է հանցակազմը

– Պետական գույքի փչացում եւ կողոպուտ՝ թող իրավաբանները ավելացնեն, խնդրեմ

2. մշակնախարարություն. իմ մյուս հարգելի բարեկամ Գերման Ավագյանի խոսքից պարզվում է, որ մշակնախարարությունը պատասխանել է իր հարցմանը՝ թե վերոհիշյալ արձանները հուշարձան չեն – հիմար եւ բյուրոկրատ պատասխան։ Իրենք պարտավոր են հայց ներկայացնել ոստիկանությանը գողության փաստին ընթացք տալու համար։ Դրա իրավասությունը լիովին ունեն։ Մշակնախարարությունը հո մլիցա չի որ ամեն արձանի մոտ մարդ կանգնացնի հսկելու համար- կասեն որոշ մարդիկ եւ ճիշտ կլինեն։ Ուրեմն մլիցա՝ ասել է ոստիկան ա պետք։

3. Երբ Մաշտոցի այգում մի խումբ մարդիկ պահանջում էին հանել անօրինական տեղադրված «բուծիկները», ասել է հասարակ առեւտրի տաղավարները՝ Երեվանի ոստիկանությունը մի քանի ամիս տասնյակ ոստիկաններ հատկացրեց մասնավորի գույքը պաշտպանելու համար։ Այսինքն Հայաստանը արդեն նենց մի կապիտալիստական երկիր ա դառել որ մասնավոր սեփականությունը որպես ազգի բարձրագույն սրբություն պետք է պաշտպանել։ Դե այս արձաններն էլ ամբողջ ազգի սեփականությունն ա, գնացե՛ք պաշտպանեք։ Մեր ավագ սերունդը իր սուղ միջոցներից փող ա հատկացրել որ քանդակ պատրաստվի ու տեղադրվի բոլորի համար։ Ոչ թե խդոյի ցանկապատված այգում, այլ բոլորին վայելելու համար հասանելի  վայրում։

Չերկարացնեմ՝ ցանկացած հանցագործություն, այդ թվում գողությունը պետք է բացահայտվի ու պատժվի։ Սա մեկ։

Ցանկացած արձան՝ լինի հուշարձանների ցուցակում թե ոչ ունի իր հանրային  եւ գեղարվեստական արժեքը՝ ավելի մեե՛ծ արժեք քան հասարակ առեւտրի կրպակը, ուրեմն պետք է պաշտպանել, քանի որ այն բոլորի սեփականությունն ա ու անտեր չի։ Սա երկու։

Թե ինչպես պետք է պաշտպանել որ հանրային գույքը չկողոպտվի, դա պատկան մարմինների մտածելու գործն է։ Դրա համար էլ պետական բյուջեից աշխատավարձ են ստանում, թող գնան իրենց անմիջական գործով զբաղվեն։ Սա էլ երեք։

էլի հարցեր կա՞ն։ Իհարկե կան, բայց դա արդեն բարոյա-խրատական  կամ փիլիսոփայական խնդիրներ են՝ թե մեր ազգը էս ո՛ւր հասավ, էս ի՛նչ ա կատարվում եւ այլն։ Դա իմ տիրույթը չի՝ կներեք։

Հ.Գ.

Իշմար գողերին՝ հրապարակի ժամացույցի սլաքները պլատինից են ու հուշարձանների ցուցակում ընդգրկված չեն…

օգտագործված լուսանկարները վերցված են Արսեն Շուռ Կարապետյանի ՖԲ-ի հղումից: Լուսանկարներից մեկի հեղինակը այս ամենի մասին եւս մեկ անգամ աղմուկ բարձրացնող Գերման Ավագյանը:

արձան-9
արձան-5 արձան-4

արձան-1

This entry was posted in Notes and tagged , . Bookmark the permalink.