Խոսքակռիվ Երեւանի թեմաներով

Փետրվարի 23-ին Մարինե Պետրոսյանը իր պատին կրկին հղեց Արսեն Կարապետյանի «Շարունակում ենք»  պատասխան հոդվածին, որը դառավ բուռն քննարկումների առարկա:

Ես մեջբերում եմ հատվածներ, որոնք կարեւոր են հետագա քննարկումների համար:

Արսեն Շուռ Կարապետյան -փետրվարի 25,`

Չե՞ք գտնում, որ բանավեճը դառնում ա ուրիշ բան
Հիշեցի, հարգելի Արմանի հետ հաղորդումից հետո զրուցելով տուն էինք գնում, պատմեց, որ եսիմ երբ մի ցուցահանդես պետք է լիներ, ու ինքը շատ զիլ էքսպոզիցիա էր արել, հետո սաղ փչացրեցին, ինքն էլ նեղվեց: Փաստորեն մի անգամ ռաստ ա էկել նախագիծ իրականացնելու դժվարությանը, ամբողջ կյանք հիշում ա: Հիմա երկու բառով պատմեմ ճարտարապետների աշխատանքը: Նախ, երազանքդ իրականացնելու համար պետք ա գտնես պատվիրատու, հետո հասկանաս ինչ ա ուզածը, էսքիզ անես, համոզես, որ իրա ուզածը էդ ա, հետո բյուրոկրատական ատյաններով քարշ գաս, հետո պարզվի, որ շինարարը գծագիր կարդալ չգիտի ու չի հասկանում ինչ ես ասում, հետո պարզվի, որ պատվիրատուն լիքը ընկեր ու բարեկամ ունի, ամեքը մի մասնագետ֊խորհրդատու, հետո պարզվի, որ փողն ա վերջացել: Ու դա դեռ փոքր բաների մասին եմ ասում, մեծերին մոտենալն էլ դժվար ա՝ մենաշնորհ ա ու միլիոնավոր շահերի բախում: Ու այնուամենայնիվ, հարգելի սեղանակիզցներ, մենք կառուցում ենք, ու անում ենք այն, ինչ ուզում ենք՝ կարող ա 10 չարչարանքից հետո մեկը կառուցվի, էլի գոհ ենք, իսկ մեր թղթապանակում մեկ֊երկու չէ, բառիս բուն իմաստով հարյուրավոր նախագծեր են: Հետո գալիս ա մի նկարիչ, որը 20 տարի առաջվա չստացված ցուցահանդեսից մինչեւ այսօր խորը վիրավորված ա, ու ասում ա, դուք բան չեք անում: Եթե Արմանը տեղյակ չի, չի հետաքրքրվել, չի նկատել, իրա պրոբլեմն ա: Սիրով ցույց կտամ: Ու մենակ մենք չէ, շատ ու շատ ճարտարապետներ կան, որոնք չեն դառել վարսավիր, անում են այն, ինչ զգում են, լավ թե վատ՝ երեկրորդ հարցն ա: Բայց դե, Не читал, но осуждаю.
Հետո, ես վաղուց էսքան «սովետ» բառը չէի լսել, իմ համար սովետը վերջացել ա 88թ: Ու մեր սաղ կռիվը էն ա, որ քաղաքաշինությունը պետք է ազատվի սովետական մեթոդներից: Քաղաքաշինությունը ու ճարտարապետությունը տարբեր բաներ են: Դա հասկանալու համար գիտելիք ա պետք կամ գոնե լսելու ունակություն: Բայց Արմանի նման սովետից կախված մարդ վաղուց չէի տեսել: Ու ցավում եմ, որ ինչքան երիտհհկ֊ականներն են սովետական՝ կոմսոմոլ, էդքան էլ դուք սովետական եք՝ բայց հակառակ ճամբարից, պայմանական ասենք դիսիդենտական, բայց կարեւորը՝ երկուսն էլ այնտեղից եք դուրս եկել ու իրար համալրում եք: Ու առանց սովետի վրա հենվելու չեք կարող դատողություն անել:
Էսքան բան հաստատ չէի գրի, դե հիմա, ում ա պետք իմ՝ տուֆտա մի հետամնացի կարծիքը, եթե վերջի ձեր գիշերային զրույցը հունից չհաներ: Չգիտեմ Արմանը երազները հսկելու ինչ մեթոդներ ունի, բայց խնդրում եմ փոխանցեք /քանի որ ինքը սիրում ա ներկա մարդու մասին երրորդ դեմքով խոսել/, թող իմ երազների մասին դատողություն չանի: Ես սիրում եմ կոնֆլիկտներ ու կռիվներ՝ վեճերի ֆորմատով, բայց ոչ կռիսական: Էս իրա արտահայտությունը ոչ թե բանավեճը սրել էր, այլ պարզապես անշնորհքություն, այն էլ շարմազանովական ոճի մեջ: Հարգանքներիս հավաստիքը, Violet Grigoryan ջան, քեզ էլ բարի լույս

Misak Khostikyan ոչ մի mea. Տպավորություն չստացվի, թե Մոլիերի ՛՛Քաղքենին ազնվական՛՛ պիեսի կերպարներն են, որ վիճում են, թե ում ՛՛մասնագիտությունն՛՛ է գերադասելի: Այստեղ վիճում են մի քանիսը ու նրանց է ներկայացվում դժգոհություն ողջ ոլորտից, որում նրանք պատասխանատու են միայն իրենց գործի համար՝ ոչ ոլորտի, պատկան մարմինների…Ստացվում է մեղադրվում են ոլորտի ինքնահռչակ կոմիսար-կուրատորի կեցվածք չընդունելու համար, ինքնավստահ չլինելու թե կվերահսկեն կառուցման հասարակական նշանակության ոլորտը ներկայիս ինքնահավան վերահսկողների պես: Բայց դա էլ օգտակար կարող էր լինել, և շնորհակալ պիտի լինել, եթե խոսողի սրտացավ մտահոգությունները չխլանան իր սեփական ձայնից, պահանջմունքներից: Չասած լեզուների տարբերության ու թարգմանության մասին, անփութության ու թյուրիմացությունների

 

Marine Petrossian Arsen Shur Karapetyan , Արմանի հղած Սովետը ոչ թե բրեժնեւյան սովետն ա, ոչ էլ իհարկե ստալինյան սովետն ա, այլ էն ամենասկզբի՝ հեղափոխական Սովետը, երբ որ ռուսական արվեստում հսկա վերելք էր՝ ֆուտուրիստներ, կոնստրուկտիվիստներ, եւ այլն։ Ու դա չհասկանալով, դու սաղ թարս ես հասկացել

Misak Khostikyan փետրվարի 27

չեի ուզի հեշտացնելու մղման պատճառով թվար, թե բանը միայն տեմպերամենտների, լեզուների, խոսույթների,,, տարբերությունների առաջացրած ակնհայտ խոչընդոտներն են, մասնավորապես՝ սովորական դարձած՛՛քաղաքական՛՛ աղմկոտ խոսելավարքի գերակայության, այլ ավելի շշուկով և անուղակի խոսվածքների նկատմամբ, միջավայրում իրոք հետաքրքիր տեսաբանականի գրեթե անլսելիության պարագայում: Ի դեպ հիմա, կարծեմ, խոսակցությունն ավելի է մոտեցել իր նյութին, թեև կենցաղավարական տեսակետից անախորժ դրվագների միջոցով: Սա ավելի լուրջ խնդիր է կարծեմ, քան թվում է: Բանը հեշտ չի լինի ծավալել իր պատշաճ հարթության մեջ: Անհարկի չէր վերը հղումս փիլիսոփա հեղինակություններին /ի դեպ, Հայդեգերի սկանդալն էլ այս խնդրի հետ կապ ունի: Թերևս ուզում էր քաղաքական ուժադաշտը ծառայեցնել իր ծրագրերին/: Եթե վերնագրեի խոսակցության հերթական հնարավոր գլուխը, կլիներ մոտարավորապես հետևյալը՝ Անցումը քառամաս տրամաբանության շղթայով՝ օբյեկտիվ- սուբյեկտիվ-միջսուբյեկտիվ-իրական կամ բացարձակ տրամաբանությունների՝ շեշտը դնելով միջսուբյեկտիվ-իրականի վրա: Հասկանում եմ՝ ֆբ-ում անհեթեթ է թվում, գուցե նաև տգեղ, հատկապես որ ինքս չեմ կարողանալու պատշաճ ժամանակ հատկացնել խոսակցությանը, եթե ընդհանրապես կարողանամ: Ամեն դեպքում բանը ՛՛էսթետիկի՛՛ սահմաններում չի լինի պատշաճ ձևով քննարկել, չասած կարճ ֆրազներով դատողություններ փոխանակելու պրակտիկայի մասին, եթե, իհարկե, ուզենք մնալ պարզ լինելու լրագրողական պահանջի սահմաններում: Կիրակի է, բայց էլի գործի եմ, և սա էլ իրավիճակի կոմպոնենտ է և խոսելաձևի պատճառ:

Միսաք Խոստիկյան – փետրվարի 28

օկ. Թամանյանը Երևանում մոդերնիստ է ավելի քան կլասիցիստ՝ նոր ՛՛ազգային՛՛ լեզու է ստեղծել հնի վրա հիմնված, դրանից հետո այդ լեզուն օգտագործվել ապա զարգացել է մոդերնիցիստական հիմքերի վրա: Ներկայիս   քայլերը ետընթաց են ու թույլ թույլ՝ կարծես չեն եղել նախորդ տասնամյակները, կարծես այլ զարգացումների հնարավորություններ չեն եղել կարծես թամանյանականը նույնիսկ հպանցիկ են տեսել…ցածր տեքնոլոգիաները դեկորատիվ դիմակով էժան կադաստրային հսկաների վրա

Marine Petrossian նեոլիբերալիզմի այլընտրանքը Հայաստանում ո՞րն ա

 Like · Reply · February 28 at 2:46pm

Misak Khostikyan փորձիր սիրածդ պողոտայի ֆինանսավորումը պարզել

Marine Petrossian էդ նույն ֆինանսավորմամբ հնարավոր չէ՞ր ուրիշ տեսակի շենքեր կառուցել
Marine Petrossian ինչո՞ւ

Misak Khostikyan դա որոշակի ընտրություն, հարաբերություններ է ենթադրում թելադրում, որոշակի ճանապարհներ ռազմա-մարտավարություններ և համապատասխան գեղագիտություն

Marine Petrossian ուզում եմ հասկանամ “ռազմա-մարտավարությունների” եւ “համապատասխան գեղագիտություն” -ի կապը

===================

Միսաք Խոստիկյան – փետրվարի 29

Դրեզդենի օպերայի շենքը

Դրեզդենի օպերայի շենքը

Արսեն Շուր Կարապետյան, ինձ համար գոնե կարևոր է ներկայությունդ: Մի երկու տող գրեմ Արմանի առաջարկած նկարի հետ կապված ու կրկին գնամ գործի: Եթե լրացնես, դզես շնորհակալ կլինեմ: Դրեզդենի օպերայի գլխավոր առանցքը,  Զեմպերի նախագծած կառույցի ներկայացված լուսանկարում պատկերված տեսքին ուղղահայաց է  /այդ ՛՛ճակատին՛՛/: Երևանում՝  սիմետրիայի առանցքներից մեկը՝ սրան ուղղահայաց է, այսինքն՝ Զեմպերի մոտ շեշտվում է ընդգծված արքայական հիմնական մուտքից դեպի բեմ ուղղությունը, /նման արտոնյալ մուտք ժող տունը չունի, փոխարենը յոթ հավասար կարևորության մուտքեր մի կողմից և էլի կարծեմ հինգը մյուս կողմից/ մինչ ժող տանը ասածս ընդգծված առանցքն անցնում է երկու հակադիր կիսաներքին բակերով՝ հատելով բեմը: Այս առանցքի ուղղությունը համընկնում է նախատեսվող զանգվածային շքերթների ընթացքին, որին հնարավորություն էր տրված անցնել բեմով: Այսպիսով, /հուսամ չեմ ձանձրացնում ճարտարապետներին/  տոնին եկած ժողովուրդն ականատես է ոչ միայն արևելք-արևմուտք կամ հակառակն ընթացող շքերթին, այլև միաժամանակ այն բազմությանը, որը հակադիր /սիմետրիկ  բաց ամֆիթատրոնում, որը չկա Զեմպերի շենքում/ է գտնվում՝ ժողովուրդը այսպիսով տեսնում է ինքն իրեն ակտիվ և հարաբերականորեն պասիվ: Մի խոսքով՝ Ժողովուրդն է գլխավոր դերակատարը: Դրեզդենի օպերայի առանցքը մարմնավորված է բեմական տուփի տանիքի, ռուսերեն ասած՝ <կանյոկոում> կատարում՝ ճակտոնից ետ: Իսկ ժող տանը / վերջին կառուցված տարբերակում/ կոր ՛՛ճակատների՛՛ նմանատիպ սիմետրիայի առանցքը հանգում է ոչ թե դեպի վեր զարգացող, նվազող նյութի վերջին կետին ինչպես եկեղեցիներում /մասնավորապես, Զվարթնոցում, Գագկաշենում և այլն՝ վեղարի/ կամ այլ /կրոնական, ներկայացուցչական/ կուլտային շենքերում, ուր հորիվածքը հղում է վեր՝ առ անդրանցական ատյան, այլ՝ հորիզոնական ուղղությամբ, հանգում է բեմի կենտրոն՝ բեմական տուփ-պսակում բացահայտելով բեմի ձևը և /բարձրախոսի պես/ սփռում է ՛՛ թևերը՛՛ ՛՛բոլորին բոլորին բոլորին՛՛ դեպի հյուսիս ու հարավ՝ հակադրվելով ամփոփ կոր զանգվածներին, որոնցով անցնում է միևնույն թեման ամբողջ պարագծով՝ չընդհատվելով անգամ բակերում, դրանք, ասես, պարփակող ազատ կանգնած կամարների շնորհիվ, որոնք պահում են մեծ մասշտաբը՝ ետ թողնելով օժանդակ մասի ավելի մանր բաժանումները: Չասած խորհրդանշական տարրերի, մանրամասների, համաչափություններ  մասին: Շատ կարևոչ է նաև ներքին կազմակերպման տարբերությունները, մեծ պարտերի հարաբերությունը օթյակներին, սրանց տեսակը և այլն…. ……Գուցե նման է բայց բոլորովին այլ բան է ասում:

Project-Belogrud

This entry was posted in Discussion. Bookmark the permalink.