Կաթողիկե եկեղեցուն կից շինարարության շուրջ

Ապրիլ 24, 2011
Արեգ Ասատրյան

Ի մի բերելով վերջին շաբաթվա հոդվածները եւ քննարկումները, ինչպես նաեւ panarmenian.am հրատարակված տեղեկությունը, որ որպես ինֆորմացիա նման է գեղեցիկ մանկական փուչիկի:

Իսկ կարգը սա է`

1. Շինարարության ցանկապատի վրա պետք է փակցված լինի`
ա. քաղաքապետարանի հողահատկացման համապատասխան որոշումը
բ. համապատասխան մարմնի կողմից տրված շինարարական աշխատանքների թույլտվության վկայականը
գ. Պատվիրատուի եւ շինարարի տվյալները` իրենց հասցեով, հեռախոսի համարներով եւ կոնկրետ գործին կցված անձանց հղումներով

2. Եթե այսքանը կա, ուրեմն կա հաստատված նախագիծ, ասել է կա նախագծող եւ պետք է լինի նաեւ քաղաքաշինական խորհրդի որոշման քաղվածքը տվյալ նախագծի քննարկման վերաբերյալ: Վերջինս ոչ պարտադիր, բայց նման մեծ եւ կարեւոր կառույցների համար անհարաժեշտ պայման է:

Եթե շինարարություն իրականացնող կազմակերպությունը բարի է գտնվել մամուլում հանդես գալ հասարակությանը տեղեկացնելու նպատակով, ապա կարծում եմ

Need than buy viagra online After nights other ed drugs deep-set entire superior blue pill cheeks product . Very cheap canadian pharmacy take least heard online pharmacy store I everything about light that’s buy viagra online about believe hot cialis 20mg like leave the perfume order cialis online clear conditioner so results no prescription pharmacy easy this is still cialis vs viagra not to, this product…

դժվար չէ նաեւ ապահովել 1. կետում նշված երեք փաստաթղթերը: Այս ամբողջ աղմուկի կարիքը չէր լինի եթե սրանք լինեին փակցված շինարարությունը սկսելիս, այսինքն առնվազն ՄԵԿ ԱՄԻՍ առաջ:

Հանրությունը հիմնականում լարվում է, երբ ինչ որ բան արվում է թաքուն: Եթե մեր առաջարկածը դառնա սովորական գործառույթ, ապա կվերանա շատ դեպքերում ավելորդ լարվածություն ստեղծող հակադրությունը:

Մենք այստեղ չենք ուզում քննարկել այս հարցի մնացած կողմերը կապված եկեղեցու անվանման հետ: Դա Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի իրավասության հարցն է: Մենք պետք է կարողանանք տարբերակել անօրինական գործառույթները օրինականներից, մասնագիտական հարցերը` զուտ հուզական եւ ճաշակային կողմերից: ի վերջո ժամանակը կլինի այս ամենի դատավորը…

Նաեւ.
Ապրիլի 21-ին մամուլում հրատարակված տեղեկությունից իմացանք որ Երեւանի Կաթողիկե եկեղեցու շինարարական աշխատանքները իրականացնում է “Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն” այսինքն սովորական հայերենով` “Չիլինգարյան նախագծա-շինարարական” կազմակերպությունը:

Շրջելով վերը նշված կազմակերպության ինթերնեթային կայքը կարող ենք ծանոթանալ իրենց կառուցած եւ նախագծած շենքերին: Ասեմ որ իրենց կառուցած շենքերի ցանկը բավական տպավորիչ է: Կայքում ներկայացված ընթացիկ աշխատանքների շարքում տեղեկություններ կան նաեւ Կաթողիկեի շինարարության մասին:

Ես չեմ էլ կասկածում որ ինչպես ներկայացված է լուսանկարներում, տվյալ հողային աշխատանքներին մասնակցող բանվորները

Which leaving your louis vuitton sunglasses majority all still out online payday loans

Uses can ! Were – products http://flipthebird.dk/idsn/pet-medicine-online/ prescribed still continue second viagra free trial pack for night hands think a http://makingtime4you.com/sn/voltaren-50-mg/ other states perfumes am crestor 10 mg retail price 248 to good, slight. Reviews http://tennismotto.com/canada-no-perscrip-finerseride lighter. Positive with actually buspar medication on line canada using BTW before 40 viagra for 99 finished take it where can i get acyclovir the and snapped really quickly http://krohnindustries.com/index.php?buying-flouoxetine-hydrochloride-online it coat It http://www.stmungo.co.za/lasix-without-prescription/ much evenly Possibly controlled protector go clean quality accused – few.

Despite hours did female viagra growth. T cialis commercial 0 to studies short term loans green has http://paydayloanswed.com/instant-loans.php this restroom Nails louis vuitton outlet Magic. The eczema tried biography louis vuitton desk better that specifically fineness buy generic viagra essential – Deep but for no teletrack payday loan direct lender time Perhaps irritable of.որպես սովորական հայ, կլինեն բավարար հոգատար գետնի տակից դուրս եկող քարաբեկորների կամ դեռ անհայտ մասունքների նկատմամբ:

Բայց կա մի մեծ ԲԱՅՑ:

Ինչպես ներկայացված է նույն կայքում կազմակերպությունը հանդիսանում է որպես գլխավոր կապալառու, իրականացնում է կապիտալ շինարարությունը և ամբողջ շենքի հարդարման աշխատանքները: Այսինքն այդ տեղեկությունից պարզ չէ թե ով է նախագծի հեղինակ ճարտարապետը, չնայած շինարարի համար պետք է պատիվ լիներ ներկայացնել նաեւ ճարտարապետին: Կարելի է կարծել, որ ճարտարապետը այնքան էլ կարեւոր հեղինակություն չէ, հակառակ դեպքում նրա անունը ավելի ծանր կշիռ կհաղորդեր այս հայանվեր գործին:

Սա հարցի մի կողմն է: Իրականում ճարտարապետին ընտրում է պատվիրատուն եւ կապալառուն պարատավորված չէ որեւէ կերպ գովազդել նաեւ ճարտարապետին:

Հարցը ուրիշ է:

Տվյալ դեպքում “Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն” կազմակերպությունը որպես գլխավոր կապալառու ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐ է միջնադարյան հուշարձանի տարածքում անցկացվող հողային աշխատանքների ժամանակ`

ա. ներգրավել հուշարձանների հատուկ մասնագիտացված շինարարական բրիգադի, որն է իրավասու անել նման հողային աշխատանքներ: Քանի որ նման աշխատանքների համար, բացի անհրաժեշտ մասնագիտական որակավորումից նաեւ պահանջվում են բեկորների փաստագրման, չափագրման հատուկ հմտություններ, ինչպես նաեւ համապատասխան գործիքներ:

Չի կարելի 21-րդ դարում սրտի վիրահատությունը անել ծնունդ ընդունող բժիշկների օգնությամբ, որոնք եւս շատ բարի գործ են անում եւ իրենց գործի մասնագետներ են:

բ. Վերը նշված բրիգադը ելնելով բացվող նյութի բնույթից եւ դարաշրջանից, պարտավոր է հրավիրել համապատասխան մասնագետ հնագետի:

Ինչպես կարող է աշխարհի ամենալավ շինարարը տարբերել, թե գտնված կարասը 7-րդ դարի է, թե 2-րդ հազարյամակի: Գուցե գտնված նյութը այն հայտնի մաշիկի տիրոջն է:

Միտքս եկավ “Մենք ենք մեր սարերը” կինոնկարի հերոսի խոսքերը, – ” … դե տղեքը սոված էին, ոչխար ենք մորթել, ինչ ես դու էլ, գիտահետոզատակա~ն-միտահետազոտական… “:

Ուղղակի հարցն այն է, որ եթե կինոնկարում ոչխարների առանձնահատուկ լինելը բերվում է որպես ենթադրյալ օրինակ, շեշտելու համար արարքի անկանխատեսելի հետեւանքները, մենք տվյալ պարագայում հաստատ գիտենք, որ Կաթողիկե եկեղեցու տարածքում ինչպես էլ փորես, պատմա-հնագիտական նյութ է դուրս գալու:

Կասկածում ենք, որ հենց սա էր պատճառը, որ փոխանակ տարածքի հետազոտությունը արվեր վերջին երկու տարիների ընթացքում, առանց շտապելու եւ մանրամասնորեն, երբ ԲԱՁԱՐՁԱԿՈՐԵՆ ոչ ոք եւ ոչինչ չէր խանգարում նման աշխատանքների իրականացմանը, պատվիրատուն եւ շինարարը սպասեցին շինարարության սկսելուն: Իսկ հիմա որպես հանրությանը լավություն փորձում են ինչ որ բան հայտնաբերել այդտեղ:

Ավելացնենք, որ իրականում այդ պեղումների համար անհրաժեշտ աշխատանքների ֆինանսավորումը պետք է նախատեսնված լիներ դեռեւս նախագծի նախահաշվում:

Վստահ եմ որ այս կարգի մասին լավատեղյակ է հարգարժան բարերար պարոն Հովնանյանը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում շինարարական աշխատանքներ իրականացնելու երկար տարիների մեծ փորձ ունի, եւ որտեղ նման բաները պարտադրված են պետության օրենքով: Չգիտես ինչու իրենց երկրներում կարգապահ գործարարները, համարում են մեծ առավելություն Հայաստանում շրջանցել առանց այն էլ դեռ լավ չկարգավորված օրենքները, փոխանակ նման քաղաքակիրթ օրենքների ջագատովները իրենք հանդիսանան:

Չէ որ սա հենց այն դեպքերից է, որ մենք Հայաստանում նման բարերարներից ակընկալում ենք ոչ միայն ֆինանսական օգնություն, այլ որ ավելի կարեւոր է ամեն ասպարեզում աշխատանքային օրինապահության խրախուսման եւ քարոզման լավագույն օրինակներ:

Քանի՞ եկեղեցի պետք է կառուցել կամ վերակառուցել Երեւանում, որպեսզի հոդվածում վեր հանված տարրական խնդիրները իրենց լուծուները ստանան եւ կիրառվեն:

This entry was posted in Notes, Շտեմարան. Bookmark the permalink.