Կրկին Աբովյանի նորակառույց հյուրանոցի մասին

Երեւի ոչ վերջին անգամ վերադառնալով Աբովյանի վրա կառուցվող հյուրանոցի քննարկումներին ասեմ իմ կարծիքը: Գուցե շատերի համար ոչ այնքան ընդունելի:

Building maximum height, minimum and maximum base height, street wall location, Setbacks from street line, Maximum permitted floor area, Front yard, Side yard, Rear yard requirements, Wall distances from neighboring building or lot lines, Curb cut restrictions and distances, Street trees requirements եւ այլն եւ այլն:

Թվարկածներս Նյու Յորքի Զոնինգի պահանջներից մի քանի հիմնականներն են:

Ինչպես նկատեցիք ոչ մի խոսք ճարտարապետական ոճի կամ զարդարանքների մասին գրված չի:

Եւ ես պնդում եմ, որ եթե մենք ժամանակին ունենայինք Երեւանի կենտրոնի կարգավորման նմանատիպ, կոնկրետ պահանջներով եւ թվային սահմանափակումներով փաստաթուղթ, ապա հյուրանոցի այս նախագիծը անկախ թե ինչ ոճով կնախագծվեր, այսպիսի պարամետրեր չէր ունենա: Էլ չեմ ասում թե հետագայում, իրականություն դառնալուց հետո ինչ հետեւանքներ է ունենալու այս հատվածի ամբողջ միջավայրի վրա, (ինձ չասեք թե կենտրոնի կարգավորման փաստաթուղթ կա, նայել եմ, այնտեղ ոչինչ գրված չի թե ինչը ինչպես է կարելի կամ չի կարելի: Դա հերթական լղոզված ոչինչ չասող գրագրություն է):

Նախագծի եւ ռենդերները, եւ ճակատները գիտակցորեն խուսափում են ցույց տալ որեւէ վերլուծություն կողքի գոյություն ունեցող շենքերի նկատմամբ եղած բարձրությունների կամ այլ պարամետրերի փոխհարաբերությունը: Էլ չեմ ասում որ բացակայում են որեւէ աշխատանքային, էլ չեմ ասում ցուցադրական մակետ կամ եռաչափ պատկեր որը դիտարկում է Ազնավուրի ամբողջ հրապարակը իր բոլոր գոյություն ունեցող ծավալներով: Եւ դրա հիմնական պատճառը այն է, որ այդպիսի պահանջ ի սկզբանէ դրված չի եւ ոչ մի քաղաքաշինական փաստաթղթում:

Ու այս կառույցը նախագծող իմ հարգելի կոլեգաները գուցե ժամանակ էլ չունեն նման հարցերով զբաղվելու: Գուցե իրենց արվեստանոցներում ունեն որոշ էսքիզներ կամ գծագրեր: Բայց հիմա թող ներկայացնեն իրենց վարժանքները որ մեզ էլ համոզեն թե այս կառույցը ինչպես է զարդարելու Երեւանի երեւի միակ յուրօրինակ ու կայացած հրապարակը

This entry was posted in Discussion. Bookmark the permalink.