Պահենք հիմնական փողոցը

Հոդվածի անգլերեն վերնագիրն է “Saving Main Street With Zoning”.
Հոդվածը տպագրվել է “Bloomberg Businessweek” ամսագրի 2018, հունվարի 26-ի համարից:

Սա բառախաղ է եւ իրականություն: Ամերիկյան միջին եւ փոքր համարյա բոլոր  քաղաքները ունեն «Հիմնական» անունով փողոց, որը հասարակ անունից վերածվել է հատուկ անվան:

Բնականաբար հենց հիմնական գուցե եւ միակ կարեւոր փողոցի վրա են փորձում հիմնվել բոլոր մանր եւ մեծ առեւտուր անողները կամ տարբեր տեղական ծառայություններ:

Դե եթե քաղաքը սկսում ե աճել եւ բարգավաճել, մեծ «ձկները»` խանութների ցանցերը եւ այլ բիզնեսները սկսում են դուրս մղել փոքրերին, քանի որ վարձակալման գները աճում են եւ դառնում անմատչելի փոքրերի համար:

Հիմնական փողոցի տեսքը

Հիմնական փողոցի հատված

Մի հատված բերեմ հոդվածից, որը բնորոշում է քաղաքային իշխանությունների ցուցաբերած կամքը եւ հեռատեսությունը`
The mayor’s best-known effort is a zoning ordinance that prevents formula businesses—city planner jargon for chains with standardized stores such as Starbucks Corp. and Target Corp.—from occupying more than 30 percent of the ground floor of commercial areas of buildings. The city council enacted the rule in 2015 to preserve the “distinctive sense of place and unique neighborhood character” of downtown, the ordinance states.

Կրկնեմ կարեւոր մասը` «տեղի բնորոշ զգացումը եւ շրջակայքի ինքնատիպ բնութագիրը» պահպանելու համար:

Եւ շարունակությունը` “There’s a real risk to the long-term health of the city when you look at where retail is going.”

Այսինքն քաղաքագլուխը մտածում է իր քաղաքի հեռակա ապագայի մասին:

This entry was posted in Links. Bookmark the permalink.