Քանդենք, ինչը խնամել չենք կարող

Գլխավոր պողոտայի շինարարություն սկսվեց անցած դարի 70-ականներին: 1980թ. նա արդեն բարեկարգ եւ սաղարթախիտ սիզամարգերով պուրակ էր: Ընդամենը քառորդ դար բավական եղավ, որ անտերության մատնված պողոտան հասցվի կատարյալ անմխիթար վիճակի: Սալահատակը լրիվ քարուքանդ է, ջրավազանները չեն գործում, սիզամարգերը համարյա ոչընչացված են, իսկ ծառերը կիսամեռած:
Այս է պատճառը որ Երեւանի քաղաքապետարանը գլխավոր ճարտարապետի գլխավորությամբ ժամանակ առ ժամանակ հանդես է նոր առաջարկներով: Դրանք ես կկոչեի “Քաղաքաշինական ճկուն լուծումների համակարգ”:
Լուծում առաջին` -Կառուցապատենք այն տարածքները, որոնք անտերության մատնվելու արդյունքում այլեւս կանաչազուրկ են: Արդյունքում հայտնվեցին հանրահայտ “Բուծիկները”: Դրանք կստեղծեն կեղծ բարեկարգ վիճակի պատրանքը: Եթե չլիներ մի խումբ նվիրյալների անմոռաց համառությունը եւ երկրի նախագահի գեղեցիկի բարձր զգացողությունը, բուծիկները կդառնային Երեւանի բարեկարգման “նոր” մեթոդներից մեկը:
Լուծում երկրորդ` -Կառուցապատենք այն տարածքները, որոնք երկարատեւ խնամքի բացակայության պատճառով այլեւս բարեկարգ եւ օգտագործելի չեն, բեռը դնելով նոր կառուցապատողի ուսերին: Արդյունքում ծնվեց “Ազգային Թատրոնի” նոր շենքի տեղադրման առաջարկը: Սա շատ համարձակ լուծում է` դե “բուծիկները” համարվում են ժամանակավոր կառույցներ, իսկ Թատրոնը արդեն լուրջ հիմնավոր ճարտարապետական կառույց է:
Ու այսպես հավերժ դոփենք նույն տեղում` քանդենք, որ կառուցենք…

This entry was posted in Photoalbum. Bookmark the permalink.