Որպես հիմնավորում

“Առավոտ” լրագրի այսօրվա, 2012 Նոյեմբերի 29-ի համարում, կարդացի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հարցազրույցը, որ վերնագրված է “Նարեկ Սարգսյանը պատրաստ է իր պատիվը զոհաբերել” : Հարցազրույց վարողը հիշատակում է Անդրեյ Իվանովի, Երեւանի մասին տրված գնահատականի մասին, պարոն Սարգսյանը որպես հիմնավորում նշում է` «Ինձ շատ հետաքրքիր չեն նրա ասածները»: Իսկ մի քանի տող ներքեւում – «Ինչ-որ մի Իվանով քննադատել է…Վերջերս Մոսկվայի ճարտարապետների միության նախագահն էլ ասել էր Հյուսիսային պողոտան ԱՊՀ-ի լավագույն կառույցներից է: Հիմա ի՞նչ եք ուզում, նա էլ կա, նա էլ, հիմա նա հաճելի չէ, սա հաճելի է: Իվանովը հաճելի մարդ է, պրոֆեսիոնալ է, բայց խորքային խնդիրներին ծանոթ չէ»:
Փորձեցի պարզաբանել, թե ով, ով է: Եթե պարոն Սարգսյանը նկատի ունի Նիկոլայ Շումակովին` ապա կարդում ենք –

родился 1 апреля 1954 г. В 1977 г. окончил МАрхИ… с 1977 г. по настоящее время работает в области проектирования транспортных сооружений и иных объектов промышленно-гражданского назначения. Являясь руководителем архитектурного процесса проектирования подземных объектов, определяет стратегию развития архитектуры метро. Под его началом идет разработка новых концептуальных решений архитектуры подземных сооружений и иных транспортных объектов. մի քիչ հետո … Кроме объектов подземной архитектуры Н.И. Шумаков является автором ряда проектов наземных зданий и сооружений… Մի խոսքով, շատ հարգարժան եւ փորձառու ճարտարապետ, բայց որը չունի հին քաղաքին բնորոշ կենտրոնի վերակառուցման փորձ: Իսկ Անդրեյ Իվանովի մասին կարող եք կարդալ հենց MediaMax -ի վերոնշյալ հոդվածում կամ այլ ռուսական կայքերից` Архитектор, урбанист, исследователь. Опыт работы: Федеральный фонд содействия развитию жилищного строительства, Российский институт культурологии, Компания Kopernik Labs, Некоммерческий фонд «Градостроительные реформы», журнал «Архитектурный вестник», Московский центр освоения резервных территорий, ИНРЕКОН, ЦНИИП градостроительства; международные градостроительные проекты под эгидой Всемирного банка, USAID, TACIS, Совета Европы: Մի խոսքով ճարտարապետ-տեսաբան, որ հենց մասնագիտացած է քաղաքային միջավայրի պահպանման հարցերի մեջ: Եթե պարոն Սարգսյանը չի կարողանում վերլուծել իր ստեղծագործությանը ուղղված անկողմնակալ կարծիքը, եւ մեջբերում է անում ճաշկերույթի սեղանի շուրջ հնչեցրած խոսքը որպես իր աշխատանքի գնահատական …  ուրեմն որպես ստեղծագործող, նա իրեն սպառել է: Միայն ցավում եմ:

This entry was posted in Notes. Bookmark the permalink.