Կրկին քաղաքի բարեկարգման մասին

Շուռ Դաբավողի “Նախաամանորյա փնթփնթոց”-ը կարդացի:

Ինչ զուգադիպություն` ուղիղ երկու օր առաջ, տեսնելով Նյու-Յորքյան փողոցը ավլող տղամարդուն մտածեցի Երեւանի մասին: Ասում եմ, լավ, Երեւանում մոդա գցեցին, թե քաղաքի կենտրոնը բարեկարգում ենք, կանաչապատում ենք, ձեւավորում ենք ու սկսվեց այդ ոչ մասնագիտական գործընթացը… մի տեղ կարդացի այդ բարեկարգման համար ծախսված փողերի մասին  տվյալները ու հարց ա առաջանում` Երեւանի քաղաքապետարանի բարեկարգման բաժինը փողոց ավլողների, սիզամարգերը խնամող, ջրող անձնակազմի հաստիքներ ունի՞:

Այսինքն բարեկարգելը միայն կանաչը տնկելը չի’, ո’չ շենքը պայծառ գույներով ներկելը, ո’չ այդ տնազ պինգվինները: Բարեկարգելը ենթադրում է ամենօրյա խնամք, սիզամարգի հողը փխրեցնել, ջրել, աղբից ավլել ու նման լիքը գործեր: Սովետի ժամանակ եզդիները կամ մոլոկաններն էին ավլում Երեւանի փողոցները, փա’ռք իրենց: Հիմա ո՞ր հայ տղամարդը կամ կինը կգնա փողոց ավլելու, այդ գործը բոլորի աչքում “պրեստիժնի” գործ չի: Դրա համար էլ ամեն երկու տարին մեկ մեր քաղաքի այրերը մի նոր բան են մոգոնում, որ մնացածի աչքերին “թոզ փչեն”… Դրա համար էլ, որպես կանաչ զբոսայգի նախագծված եւ կառուցված Գլխավոր Պողոտայի վերին հատվածը դարձել է զիբլանոց, ու պետք ա Ազգային Թատրոն “սարքեն”, որ տարածքը բարեկարգվի: Կամ Օղակաձեւ զբոսայգում կաֆե-ռեստորան սարքեն, որ շրջապատը “բարեկարգվի” (սրա մասին վերջերս գրել եմ – այստեղ): Երկու լուսանկար` անցյալը եւ ներկան:

Գլխավոր պողոտան անցյալում

Գլխավոր պողոտան անցյալում

Գլխավոր պողոտան ներկայումս

Գլխավոր պողոտան ներկայումս

Դե սա մի առանձին թեմա է` կանաչ տարածքների հաշվին կառուցապատելով ստեղծել բարեկարգ տեսքի պատրանք: Ու որ ավելի խորը նայենք, որոշ մարդիկ լավ էլ փող են սարքում դրա վրա, բայց հարցը այդ դեմագոգիան չի, այլ այն որ դեռ ուզում են մեզ համոզել որ դա է ճիշտ ձեւը ու իրենք իրենց արածներից էլ գոհ են…

Ծույլ, ապիկար եւ գործը չանելով արագ արդյունքներ ակընկալող գաղափարախոսությունն է սա: Ու դա էլ ներդված է որպես քաղաքի տեսքը խնամող համակարգի հիմքում:

Ինչպես Շուռն ա ասում, – փնթիությունը, քյասիբությունը, անտարբերությունը թարգեք, մնացածը սաղ կլուծվի…

Վերջում մի քանի լուսանկարներ եմ դրել Նյու-Յորքի Բրայան Այգուց, թե ինչպես են խնամում այն:

Այգու աշխատակիցները մաքրում են գործող շատրվանի հիմքը:

Այգու աշխատակիցները մաքրում են գործող շատրվանի հիմքը:

Այգին անընդհատ ավլում են

Այգին ավլում են անընդհատ:

Այդ այգու վերականգման, բարեկարգման պատմության մասին ավելի մանրամասն խորհուրդ եմ տալիս նայեք այստեղ :

This entry was posted in Notes. Bookmark the permalink.