«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ»-ի ստեղծման աշխատանքները կսկսվեն այս տարի

Սկզբնաղբյուրը` փետրվարի 6, 2009  – www.panorama.am

«Հին Երևանը մեկ փողոցում» նախագծով – շարունակե՞մ, մեկ փողոցում մեկ քաղա՞ք, գուցե գյո՞ւղ (հ), – Արամի և Բյուզանդի փողոցում կվերակառուցվեն 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետության լավագույն նմուշները – այս ինչ հաջող է դասավորվել, բախտի բերմամբ թե պատահմամբ, Երեւանի ճարտարապետության լավագույն նմուշները կառուցված են եղել հենց այս երեք փողոցների տարածքում (հ), Երևանի Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում «Հին Երևան» ճարտարապետական միջավայրի ստեղծման ուղղությամբ այժմ բնակչության հետ իրականացվում է պայմանագրերի կնքման գործընթացը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:

Նա նշեց, որ զուգահեռաբար կատարվում են նաև նախագծերի կազման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կմեկնարկեն շինաշխատանքները։ Գլխավոր ճարտարապետը նշեց, որ բնակչության հետ պայմանագրերի կնքման գործընթացը նախատեսվում է ավարտվել այս տարի և սկսել շինարարական աշխատանքները: մի րոպե՛, չհասկացա, այս ի՞նչ ֆանտաստիկ արագ նախագծողներ կան Երեւանում, փետրավարից մինչեւ տարվա վերջ, այսինքն 10 ամսում մի ամբողջ թաղամասի վերակառուցման նախագծեր են ավարտելու, ՈՒ սկսելու են շինարարությունը: Սրանք երեւի հենց նոր են վերադարձել Չինաստանից, որտեղ նախագծեցին 2008 թ. Ամառային Օլիմպիական Խաղերի մարզաքաղաքը, բա Էլ ուրիշ ո՞վ (հ) Ս. Դանիելյանը հայտնեց, որ եթե նախագիծը հաջողությամբ պսակվի, ապա երեք տարի հետո Արամի փողոցի` Հանրապետության հրապարակին հարող հատվածը հայտնի կդառնա որպես «Հին Երևան» փողոց, – դե սա պարզ է, մեր ճարտարապետներին պատիվ տալու համար իրենց նոր չին շինարար ընկեր տղեքը կգան մի երեք միլիոն հոգով ու երեք տարում կսարքեն, հարց չկա (հ):

«Հին Երևանը» 20-րդ դարի սկզբի քաղաքաշինական սկզբունքներն արտահայտող միջավայր կլինի, հասարակական գործառույթներով օժտված տարածք, որտեղ բնակելի տների կառուցումը կարգելվի – կարծեմ 19-րդ – 20-րդ դարի սկզբի Երեւանի տները հիմնականում բնակելի հուշարձանների նմուշներ են, եւ հենց այդ տարածքում, դրանք են գերիշխում (հ) Այդտեղ կտեղափոխվեն նաև շարժական հուշարձաններ, շարժական միջնապատեր գիտեմ, բայց շարժակա՞ն հուշարձան (հ) կկառուցվեն Երևանի այն ժամանակվա կենցաղին և սովորույթներին բնորոշ սպասարկման օբյեկտներ – ապրե՛ս գլխավոր ճարտարապետ ջան, օբյեկտների մասը դուրս եկավ (հ)։ «Ցանկանում ենք ստեղծել մի միջավայր, որը հետաքրքիր կլինի ինչպես Երևան այցելած զբոսաշրջիկների, այնպես էլ մեր երկրի քաղաքացիների համար, որպեսզի նոր սերունդը պատկերացում կազմի այն ժամանակվա Երևանի մասին»,- նշեց գլխավոր ճարտարապետը» – քեֆս տալիս է էս տղեն, ինչ մտահոգություն մեր սերունդների մասին, թե չէ Երեւանի մասին, ուրիշ էլ ոնց կարելի պատկերացում կազմել, եթե ոչ սպասարկման օբյեկտներով (հ):

«Հին Երևան» փողոցում վերակառուցվելու է 19 շենք, որոնք ժամանակին ապամոնտաժվել են խարխուլ վիճակի կամ քաղաքաշինական նոր ծրագրերին խանգարելու պատճառով: Դրանք կվերակառուցվեն իրենց նախնական տեսքով` ներկայացնելով հիմնականում 19-րդ դարի վերջի ռուսական կլասիցիզմի ոճը: – Գուգուշիկ վատանում եմ, ապամոնտժվել են իսկ հիմա կվերականգնվեն իրենց նախնական տեսքով: Այս ոնց որ նորահարսին առաջին օրվա գիշերից հետո կարմիր խնձորը աղջկա տուն ուղարկելու փոխարեն իրեն հետ բերես, ասես վերականգնել եմ նախկին տեսքով (հ):

Թեև ծրագիրն իրականացվում է քաղաքի կենտրոնի վերակառուցման շրջանում, Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի հավաստմամբ, այդ մտահղացումը նոր չէ: «Այս շենքերը մեկտեղելու, հին Երևանին բնորոշ միջավայր ստեղծելու փորձեր և քննարկումներ եղել են դեռ խորհրդային տարիներին, բայց ծրագիրը մնացել է չիրականացված»,- ասաց Ս. Դանիելյանը և հավելեց. «Այսօր դրա անհրաժեշտությունն առավել քան կարևոր է, քանի որ նոր թափ ստացած քաղաքաշինական հսկայածավալ գործընթացների արդյունքում շատ շենքեր կամ ապամոնտաժվում են, կամ էլ հայտնվում բոլորովին օտար միջավայրում, միասնական չեն և կորցնում են իրենց գեղարվեստական իրական արժեքը ոչ հարմար միջավայրում»:  –гусары молча’ть (հ):

Ըստ նախագծի` հին շենքերի հետ կվերականգնվեն նաև հին Երևանին բնորոշ բակերը: Փոքր կամարները կտանեն դեպի լուսավոր, ծառաշատ բակեր, որտեղ նախատեսվում է ստեղծել Երևանի առօրյան, կենցաղը և սովորույթները ներկայացնող թանգարաններ, արհեստանոցներ, փոքրիկ պատկերասրահներ, հին երևանյան ոճի խորտկարաններ և այլն: –ախպեր ջան, էս կինոն Համո Բեկնազարյանի կինոստուդիայո՞ւմ են նկարելու (հ):

«Հին Երևան» փողոցում հասարակական շենքերի տակ կկառուցվի նաև ավտոկանգառներ: –այ այս միտքը ցնցող է, ամեն ավտոմեքենայի մի թաղակապ նկուղ գարաժ հին հայկական ոճով, ո՞վ ունի քո հնարավորություններն ու երեւակայությունը, Սամվել ջան: Ապրեսը քիչ ա է, ծլես ծաղկես…ամե՛ն

This entry was posted in Notes. Bookmark the permalink.