Post-War Reconstructions in cities of the Eastern Europe

Ապրիլի 2, 2016

Ինձ շատ հարգելի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը Աֆրիկյանների տան քանդման բանավեճերի ընթացքում մեջ էր բերում մի դիտարկում, որպես հիմնավորում թե ամբողջ Վարշավան եւ Դրեզդենը վերականգնվել են լուսանկարների հիման վրա:

Ես ներքուստ չէի համաձայնվում այս գաղափարի հետ, քանի որ գիտեի որ հատկապես գերմանացիները մեծ կարեւորություն են տվել պատմական փաստերի քարտավորմանը եւ արխիվացմանը, դեռեւս 16-րդ դարերից: Իսկ լեհերն էլ, որ ժամանակի ընթացքում եղել են Պրուսայի, հետո էլ, Ավստրիական կայսրությունների կազմում, նույնպես վարել են արխիվացման գործը:

Ու այս առիթով մեջ եմ բերում երկու հոդվածների հղումներ: Առաջինը նկարագրում է Վարշավայի պատմական կենտրոնի վերականգնումը:

Մեջբերեմ մեկ նախադասություն, որը նկարագրում է վերականգման հիմնական երկու մոտեցում`

Two guiding principles were followed: firstly, to use reliable archival documents where available, and secondly, to aim at recreating the historic city’s late 18th-century appearance.
Ամբողջ հոդվածը Historic Centre of Warsaw, կարդալ այստեղ:

Հին Վարշավա

Հին Վարշավա

Երկրոդ հղումը Վիկիի Դրեզդենի Աստվածամոր տաճարի վերականգնմանը նվիրված հոդվածից է The Dresden Frauenkirche – Church of Our Lady

Մի կարճ մեջբերում, վերականգնման աշխատանքների մասին, որպեսզի պարզ լինի ասելիքս`
Of the millions of stones used in the rebuilding, more than 8,500 original stones were salvaged from the original church and approximately 3,800 reused in the reconstruction. As the older stones are covered with a darkerpatina, due to fire damage and weathering, the difference between old and new stones will be clearly visible for a number of years after reconstruction.

Դրեզդենի վերականգնված Աստվածամոր տաճարը

Դրեզդենի վերականգնված Աստվածամոր տաճարը

This entry was posted in Links. Bookmark the permalink.