Քաղաքի «գառանծիա»

Ինչ որ մի տեղ կարդացի, կարծեմ Շուռն էր գրել, փորձեմ ոչ բառացի կրկնել, թե արդեն կապ չունի թե ինչ են արել Երեւանի հետ, բայց գոնե վստահ լինեմ, որ տեսանելի ապագայում ոնց որ կա տենց կմնա, էլ ավելի չեն այլանդակի:

Բրուքլին քաղաքում մի բնակելի շենք եմ կառուցել, որի վրա որպես նախագծի գլխավոր ճարտարապետ աշխատել եմ երեք տարուց ավել: Սկսած հիմքերը փորելուց, քարի գույնը մակետի հետ բռնացնելուց, մեխանիկական զըռթ ու զիբիլը համադրելուց, հարկ-հարկ բարձրացնելուց, մինչեւ 42-րդ հարկի ապակեպատ բար-սրահը:

 

Այդ շենքը կառուցումը արդեն երեք տարի է ավարտվել է եւ հուսով եմ մոտակա հիսուն տարի կանգուն կմնա ու կծառայի իր նպատակին` որպես մարդկանց կացարան:

Երեւանում, 1986 թվականին մեր խմբի նախագծով ընդլայնվեց, կցակառուցվեց Ալավերդյան 37 (այժմ Հանրապետության 37) հասցեում գտնվող Սփյուռքահայության հետ Մշակութային կապերի շենքը: Անցավ ընդամենը քսան տարի ու պարզվեց որ այդ շենքը չգիտես ինչու այնքա~ն վթարային է, որ պետք է ոտից գլուխ փորոտիքը քանդել ու նորից կառուցել: Դե ձեռի հետ էլ մի երկու հարկ ավելացնել: Ու ես, որ հպարտությամբ իմ ամերիկյան կոլեգաներին ներկայացնում էի Երեւանում կառուցածս շենքերը, հիմա սսկվում եմ, որ հանկարծ չիմանան թե այդ շենքի հետ որեւէ առընչություն ունեմ:

Ասելիքս ինչ ա` Շուռի ասած «գառանծիա» չկա վաղվա օրվա վրա: Դրա համար էլ ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, որ առաջարկում են հյուսիսային պողոտան քանդել: Վատ ա, լավ ա, հիմա էդա, կարող ենք ավելի լավ բաներ սարքել, եկեք սարքենք, բայց ոչ թե եղածը քանդելով անընդհատ տեղում դոփենք:

Էսքան բան…

This entry was posted in Notes and tagged , , , . Bookmark the permalink.