Հանրային տարածք մասնավոր սեփականության շենքի մեջ եւ տիրոջ հաշվին

Ուրեմն սենց` 2002 թվին Նյու-Յորքում հիմնվել է “APOPS” – Advocates for Privately Owned Public Space, կոչվող կազմակերպությունը: Վերջին 13 տարիների ընթացքում Նյու-Յորքի զոնինգի կանոնակարգի հիման վրա եւ վերոհիշյալ կազմակերպության ջանքերով ստեղծվել են ավելի քան 525 հանրային տարածքներ, որոնք պատկանում են մասնավոր կառուցապատողներին, բայց բաց են քաղաքացիների օգտագործման համար:

Տարածքը ունենում է նմանատիպ ցուցանակ, որը սովորաբար նշում է օգտագործման կարգը եւ ժամերը –

Open to Public Plaza

Այս երեւույթի մասին մտադիր եմ մի առանձին հոդված գրել:

Բայց հիմա առաջարկում եմ կարդալ այս տեղեկությունը, որ վերցված է Նյու-Յորք Թայմս թերթից: Հղումը այստեղ` A Dreary Manhattan Corner Becomes an Unlikely Oasis of Light:

Ինչո՞վ է առանձնահատուկ այս դեպքը: Նյու-Յորքի զոնինգը որոշ հատվածներում պարտադիր, իսկ այլ տեղերում որպես բոնուս առաջարկում եւ քաջալերում է բաց հանրային տարածքների ստեղծումը որպես կառուցապատման մաս: Դրանք սովորաբար լինում են երկու բարձրահարկերի միջեւ առաջացած անօգտագործելի տարածքները կամ դիմացի հրապարակները: Բայց այստեղ խոսքը գնում է մի շենքի մասին, որի տակ կար մետրոյի կանգառի մուտք: Դրանք այսպես կոչված “easement” -ներ են պարտադրված տեղանքի պայմանններով: Բայց այս շենքի սեփականատերը ինքնակամ ծախսել է 10 մլն դոլար փող, որպեսզի բարեկարգի եւ ավելի գրավիչ դարձնի արդեն գոյություն ունեցող տարածքը: Ասելս այն է, որ քաղաքը իրավաբանորեն իրենից ոչինչ չէր կարող պահանջել: Սա արվել է զուտ իր շենքը ավելի հյուրընկալ եւ գրավիչ դարձնելու նպատակով: Մտածում ես, էս ի՛նչ ագահ, զզվելի՛ մարդիկ են` իրենց շահի համար ինչ ասես որ չեն անի…

 

This entry was posted in Articles, Links, Notes and tagged , , . Bookmark the permalink.