Արարատյան փողոցի թնջուկը

“Արարատյան փողոցի թնջուկը՝ գաղափարախոսություն թե՞ քաղաքային հանրային տարածք” հոդվածը գրված Սարհատ Պետրոսյանի եւ Նորա Թոփալյանի կողմից` զեկուցվել է “Ծայրահեղ տարածքներ գիտակարգերի միջև գիտաժողովում”, կազմակերպված Նովի Սադի համալսարանի (Սերբիա) կողմից 2015 թվականի հոկտեմբերին: Ամբողջ հոդվածը մեջբերում եմ այստեղ որպես PDF փաստաթուղթ հետագա հղումների համար: Հոդվածի մասին նշվում է նաեւ urbanlab.am կայքում այստեղ:

Ասեմ, որ հոդվածը կարեւոր է իր հավասարակշիռ մոտեցման եւ հարցի տարբեր կողմերը լուսաբանելու տեսակետից: Կարեւոր է որ հոդվածում Հյուսիսային պողոտան ընկալվում է, որպես իրողություն, որի հետ պետք է հաշվի նստել առաջ շարժվելու համար:

Իսկ ես կավելացնեմ, որ ՀՊ որպես քաղաքաշինական գործառույթ եւ միջավայրի ձեւավորման գործոն դեռ կարիք ունի բազմակողմանի քննարկումների:

This entry was posted in Links. Bookmark the permalink.