2016, փետրվարի 27
Անցած շաբաթը շատ բուռն քննարկումների ժամանակահատված էր, որ կարծում եմ դեռ չի ավարտվել:
Նախ «Թերթում» Մարինե Պետրոսյանը գրեց «ԿԱՌՈՒՑԵ՞Լ ԹԵ ՉԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԵՐԵՎԱՆԸ» հոդվածը: Որին արձագանքեց Արսեն Կարապետյանը իր օրագրում գրելով «Մի քանի կետ»-ը (այստեղ):
նույն հոդվածին պատասխանեցի նաեւ ես «Մի հատ Relax», որ կարող եք կարդալ այստեղ:
Մարինեն գրեց իր երկրորդ հոդվածը «ԻՆՉՈ՞Ւ ԹԱՄԱՆՅԱՆԸ ՔԱՆԴԵՑ ՀԻՆ ԵՐԵՎԱՆԸ» կարդալ այստեղ:
Սրան Արսեն Կարապետյանը իր օրագրում պատասխանեց «Շարունակում ենք»` կարդալ այստեղ:
Հետո մի հոդված որ ինքը կոչեց ՄԱՆՐԱՄԱՍՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԵԳ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ: Ամբողջը կարդալ այստեղ:
Մարինե Պետրոսյանը գրեց իր այսպես կոչված ամփոփիչ հոդվածը «Թերթում», որ կոչեց «ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՐՁՆԵՆՔ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ», կարդալ այստեղ: Սա շատ հետաքրքիր հոդվածը, որով հեղինակը փորձում է հանդես գալ խոսակցություն հրահրող, առաջարկող երրորդ կողմ: Ինչու երրորդ, քանի որ ենթադրվող խոսակցությունը պետք է ընթանա ճարտարապետների մասնագիտական շրջանում:
Փետրվարի 23-ին Ուրվագիծ հաղորդմանը հյուրն էր Սարհատ Պետրոսյանը: հաղորդումը ամբողջությամբ նայել այստեղ:
Հաջորդ օրը Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին եւ ԵրեւանՆախագիծ ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյանին, ամբողջը նայել այստեղ:
Նույն ամսի 26-ին «Դեմ առ Դեմ» հաղորդման հյուրերն էին ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը եւ քանդակագործ, արվեստագետ Սահակ Պողոսյանը, ամբողջը նայել այստեղ:
Փետրվարի 27-ին եթեր արձակվեց նաեւ Աննա Իսրայելյանի «Տեսակետների խաչմերուկ» հարցազրույցը, որի հյուրերն էին Անուշ Տեր-Մինասյանը եւ Մարկ Գրիգորյանը, նայել այստեղ:
Սրանք իմ գրառումներն են որ անում էի ՖԲ-ում հաղորդմանը զուգահեռ:
Areg Asatryan ախ Անուշ, ինչու դու լինել այսպես անհուշ: ցավալի է, որ Մարկ Գրիգորյանը չլինելով ճարտարապետ, ձեզ պետք է ուղղի թե ինչպես են վերականգնվում հուշարձան շենքերը, Պուշկինի 28-ը չի վերականգնվել, վերականգնում տեղափոխելով ՉԿԱ, հասկանում եք ՉԿԱ ու դա ուղղակի կիսագրագետ պրակտիկա է, որով լուծվում են քաղաքաշինական հարցեր: Ինչու եք անընդհատ օրինակ բերում 100 տարի ասած մարդկանց կարծիքներ: Ով ա ինձ համար Մարիետա Շահինյանը էսօր որ իրա կարծիքը բերում եք որպես ապացույց թե 100 տարի հետո էլ պետք քանդել: Մի հատ դուրս եկեք ձեր ռուսա-սովետական թմբիրից, հերի՛ք եղավ:
Areg Asatryan Անուշ Տեր-Մինասյան 17:20 «ցավոք չկար պահելու բան»: ես սրան շատ նման խոսակցություն լսել եմ 1982 թվականին, երբ քննարկվում էր Երեւանի կենտրոնի Մանրամասն Հատակագծման Նախագիծը: շան գլուխը այ հենց ստեղ ա, որ 34 տարի ա անցել բայց մեր ուղեղներում դեռ նույն որթերն են շարժվում…
Ա Տ-Մ 19:12 Հին Երեւանի մասին,- « կլինի համահունչ, … գողտրիկ, հաճելի եւ «նոստալգիկ» հիշողություններ առաջացնող անկյուն (բոլորը, ոչ բառացի, ազատ շարադրանքով):