Category Archives: Articles

Հոդվածներ հայ Ճարտարապետության մասին: Articles about Armenian Architecture

“Անկախ” շաբաթաթերթին տրված հարցազրույցը

Հարցազրույցը լույս տեսավ ե՛ւ տպագիր ե՛ւ համացանցային տարբերակով: Տպագիրը տեղի սղության պատճառով հրատարակվեց կրճատ տարբերակով: Համացանցային տարբերակը կարող եք կարդալ այստեղ: Բնականաբար վերջնական խմբագրված տարբերակը չէի տեսել մինչեւ առցանց դուրս գալը: Հարցազրույցը վարեց Անի Գասպարյանը եւ կոչվեց «Արամի 30-ը շղթայական ռեակցիայի հերթական օղակն … Continue reading

Posted in Articles, Discussion | Tagged , , , | Leave a comment

Հանրային տարածք մասնավոր սեփականության շենքի մեջ եւ տիրոջ հաշվին

Ուրեմն սենց` 2002 թվին Նյու-Յորքում հիմնվել է “APOPS” – Advocates for Privately Owned Public Space, կոչվող կազմակերպությունը: Վերջին 13 տարիների ընթացքում Նյու-Յորքի զոնինգի կանոնակարգի հիման վրա եւ վերոհիշյալ կազմակերպության ջանքերով ստեղծվել են ավելի քան 525 հանրային տարածքներ, որոնք պատկանում են մասնավոր կառուցապատողներին, … Continue reading

Posted in Articles, Links, Notes | Tagged , , | Leave a comment

Մտորումներ տասնմեկ տարվա հնության հոդվածի շուրջ

Սա գրել էի 2015-ին, բայց այսօր 2016-ի նոյեմբերի 5-ին իր կարեւությունը կորցնելու փոխարեն ավելի ուժգնացել է: Հիմա, սա դնում եմ կապված Առաջին տպարանի տարածքում նոր հյուրանոց սարքելու աղմուկի առիթով: «Երեւանը 10-20 տարի հետո դառնալու է խիտ ու կառուցապատված քաղաք։ Ես … Continue reading

Posted in Articles, Notes | Tagged , , | Leave a comment

Գոլդեն Փալաս հյուրանոցի նոր մասնաշենքի շուրջ

Մի քանի տարի առաջ, երբ տեսա «Հաղթանակ» զբոսայգու տարածքում վեր գոյացած «Գոլդեն Փալաս» կոչվող նորակառույց հյուրանոցի շենքը, առաջին միտքը որ անցավ բաղկացած էր երեք տառից: Չէ, ձեր իմացած ռուսերեն բառը չի, այլ անգլերեն երեք տառանոց հապավումը` WTF? Համացանցում փնտրելով գտա … Continue reading

Posted in Articles | Tagged , , , | Leave a comment

Արմեն Զարյան -100 կամ Գլխաւոր պողոտայի մասին

Ներածականի փոխարեն` Մոտ երկու տարի առաջ անդրադառնալով Գլխավոր պողոտայի անմխիթար վիճակին հեգնանքով գրել էի «ՔԱՆԴԵՆՔ, ԻՆՉԸ ԽՆԱՄԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ» նոթը` – կարդալ այստեղ։ Հիմա ցավալիորեն ստիպված եմ նշել, որ քաղաքապետարանը հեգնանքիս լուրջ է վերաբերվել եւ գտել է քաղաքի բարեկարգմանը հատկացված … Continue reading

Posted in Articles, Discussion | Tagged , | Leave a comment

Երեւան քաղաքի ներկան եւ ապագան

Տեր Աստված, արդեն չորս տարի է անցել այն օրերից երբ մի խումբ ակտիվիստների շնորհիվ սկսվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու որոշման դեմ բողոքի ալիքը: Տեսնելով նման խնդիրների վեր բարձրացման անհրաժեշտությունը ձեռնարկեցի «Մեր Երեւանը» բլոգ-կայքի ստեղծումը, որտեղ մտադրվեցի ստեղծել քաղաքաշինության եւ … Continue reading

Posted in Articles | Leave a comment

Նորագույն Հայաստանի ամենամեծ համալիրը

2013 թ. փետրվարի 12-ին Ազատություն ռադիոկայանին տրված «Կառուցվում է անկախ Հայաստանի պատմության ամենամեծ վարչական համալիրը» վերնագրով հարցազրույցում այն ժամանակ դեռ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանը տեղեկացնում է Շահումյան հրապարակի վրա կառուցվող նոր վարչական համալիրի մասին: Ինչպես հիմնական լրատվական միջոցները, … Continue reading

Posted in Articles, Notes | Leave a comment

Ունենա՞լ, թե չունենա՞լ` այս է խնդիրը

Հուլիսի 20, 2013թ. Հիմա, երբ համացանցերը քննարկում են` ՏԱ՞Լ, ԹԵ ՉՏԱԼ երթեւեկության սակագների բարձրացման խնդիրը, ես ցանկանում եմ անդրադառնալ մի թեմայի, որ բուռն  քննարկման մեջ էր մոտ քսան օր առաջ: Խոսքս վերաբերվում է Երեւանի ներկա գլխավոր ճարտարապետի` Նարեկ Սարգսյանի դեմ … Continue reading

Posted in Articles, Discussion | Leave a comment

Մրցույթի գործով

Երեւանի քաղաքապետարանի հայտարարած Հանրապետության Հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի առիթով: (Մրցույթի պայմանների ամբողջ տեքստը ` այստեղ, արվել են նաեւ ճշտումներ եւ լրացումներ): Մեծ հետաքրքրությամբ կարդացի մրցույթի նպատակի, մասնակցության պայմանների եւ ձեւաչափի մասին: Արդեն երկու օր է տարբեր մասնագետներ կարծիքներ են … Continue reading

Posted in Articles, Discussion | Leave a comment

ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ՝ ՉՆՉԻՆ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՎ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՇԵՆՔԵՐՈՎ

2005 Նոյեմբերի 15-ին, ԱԶԳ թերթում Ռուզան Պողոսյանի տպագրված հոդվածը Երեւանի այն ժամանակ կառավարության հաստատմանը ներկայացվելիք նախագծի մասին: Հասարակական 5 քննարկումների բովով անցած Երեւանի գլխավոր հատակագիծն այսօր կհասնի կառավարություն եւ անկասկած կարժանանա հավանության, քանի որ հատակագիծը մշակողները ամեն ինչ արել են … Continue reading

Posted in Articles | Leave a comment